Աշխարհի ամենամեծ արևային կոնֆերանսն ու ցուցահանդեսը՝ SNEC-ը, հետաձգվել է «Covid -19» պանդեմիայի պատճառով:

Այս տարի ակնկալվում էր, որ Շանհայի ցուցահանդեսին, որը նախատեսված էր մոտ երկու ամսից, կներգրավվի ավելի քան 2000 մասնակից և 260,000 այցելու:

Շաբաթվա սկզբից լուրեր էին պտտվում, որ համաշխարհային մամուլը կհետևի արդյունաբերության բազմաթիվ այլ փոփոխված ամսաթվերի, որոնց պատճառը ևս աշխարհում ճանապարհորդական սահմանափակումներն են, քանի որ կառավարությունները փորձում են դադարեցնել կորոնավիրուսը (հաղորդվում է, որ այժմ վարակված է գրեթե միլիոն մարդ):

Չինաստանում մի շարք առցանց լրատվական աղբյուրներ հայտարարեցին ցուցադրությունը հետաձգելու մասին, բայց հետագայում լուրերը ջնջվեցին՝ «խմբագրական սխալների» պատճառով: Ցուցահանդեսի կազմակերպիչները pv ամսագրի հետ հարցազրույցում նշել էին, որ. «Մինչ օրս չկա որևէ հայտարարություն որևէ իրադարձության հետաձգման մասին, և ցուցահանդեսը տեղի կունենա ըստ նախատեսված ժամանակացույցի»:

Օրեր առաջ հաղորդագրությունը փոփոխության է ենթարկվել. «Չնայած ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքում մենք մեծ քանակությամբ աշխատուժ և ռեսուրս ենք ներդրել, մենք պետք է հետաձգենք միջոցառումը, քանի որ ցուցահանդեսի մասնակիցների առողջությունն ու անվտանգությունը մեզ համար գերագույն առաջնահերթություն են»:

Այս տարվա Intersolar Europe առևտրի ցուցահանդեսը, որը պլանավորված էր հունիսի կեսին, արդեն չեղյալ է հայտարարվել, իսկ Intersolar South America-ն այս շաբաթ հետաձգվել է օգոստոսից նոյեմբեր:

SNEC 2020-ի կազմակերպիչները դեռ չեն հայտարարել ցուցահանդեսի նոր ամսաթիվը:

Աղբյուրը՝ այստեղ