Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվել է արևային էներգիայի վրա աշխատող աշխարհի ամենախոշոր էլեկտրակայանի կառուցումը: Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մթթումն ազդարարել է արևային էլեկտրակայանի շինարարության սկիզբը 700 ՄՎտ հզորությամբ: 3.9 միլիարդ դոլարի ծրագիրն իրականացվելու է Չինաստանի Shanghai Electric-ի կողմից` Սաուդյան Արաբիայից ACWA Power-ի հետ համագործակցությամբ: Նախագծի առաջին փուլը պետք է սկսվի 2020 թ. չորրորդ եռամսյակում: Դուբայում արևային էլեկտրակայանի նախադեպը կլինի աշխարհի ամենաբարձր 260 մետր բարձրության աշտարակը:

Աղբյուր՝ այստեղ