SOLARON.am

Արեւային վահանակների տեղադրում

Արևային վահանակների համակարգը վահանակների խումբ է, համակցված միասին՝ կլանելու արեգակնային ճառագայթները և վերափոխելու դրանք ձեր տան էլեկտրականության։

Մի շարք պայմաններից կախված, արևային վահանակների տեղադրում կարելի է կատարել հետևյալ եղանակով՝ հողի վրա, տան տանիքների վրա, իսկ քաղաքային պայմաններում՝ նաև պատերի և պատշգամբների վրա։ Բոլոր տարբերակները ունեն իրենց առավելությունները և թերությունները։ Եվ դրանցից յուրաքանչյուրին բնորոշ են ինչպես համընդհանուր, այնպես էլ յուրահատուկ տեղադրման առանձնահատկություններ։

Տեղադրման համար անհրաժեշտ է ամրացնել վահանակները տանիքի վրա (կամ որտեղ որ նախատեսված է տեղադրումը), համակցել դրանք միմյանց և ինվերտորի հետ, ինչպես նաև միակցել ձեր տան էլեկտրական համակարգի հետ, որպեսզի էներգիան հասնի ձեր սարքերին և սարքավորումներին։

Միակ նրբությունը՝ վահանակների լուսավորվածության հանդեպ բարձր պահանջներն են։ Հետևաբար համակարգի տեղադրման ճիշտ ընտրությունը դառնում է կարևորագույն գործոն արևային ֆոտովոլտային համակարգի նախագծման ժամանակ։

Արևային վահանակների արդյունավետության վրա ազդում են երեք հիմնական գործոնները, որոնք պետք է հաշվի առնել տեղադրման ժամանակ.

Եթե ցանկանում եք փորձել արևային վահանակները տեղադրել ինքնուրույն՝ գումար խնայելու կամ ձեր ուժերը բարդ նախագծում փորձելու համար, ապա տեղեկացված եղեք, որ ոլորտի մասնագետները հավանություն են տալիս արևային պանելների ինքնուրույն տեղադրմանը միայն փոքր արևային նախագծերի համար, օրինակ՝ այգում կամ ամառանոցում, և խորհուրդ չեն տալիս ինքնուրույն տեղադրել մեծ արևային կայանքներ, որոնք նախատեսված են ամբողջ տան էլեկտրամատակարարման համար։

Ներկայացնենք արևային պանելների տեղադրման տիպիկ քայլերը.

1. Նախագծի պլանավորում

Արևային վահանակների տեղադրումը բարդ է, ուստի ռիսկի մի ենթարկեք թանկարժեք արևային պանելների մեջ կատարած ներդրումը սխալ կատարած տեղադրումով։ Տրամադրեք ժամանակ ձեր նախագծի պատշաճ ուսումնասիրությանը և պատրաստեք բոլոր անհրաժեշտ պարագաները մինչև աշխատանքների սկիզբը։ 

Գնահատեք համատեղելիությունը

Նախ ստուգեք, արդյոք ձեր անշարժ գույքը համապատասխանում է արևային պանելների տեղադրման պայմաններին։ Ձեր տանիքը պետք է ունենա բավարար մակերես վահանակների տեղադրման համար: Իսկ արևային վահանակների քանակը կախված է ձեր էներգետիկ պահանջների մեծությունից։ Ձեզ նաև անհրաժեշտ կլինի բավականաչափ արևի լույս, հետևաբար հնարավոր է կարիք լինի հեռացնել ստվեր գցող առարկաները որտեղ հնարավոր է, օրինակ կտրել ծառի ստվեր առաջացնող ճյուղերը։ Այնուհետև ստուգեք, որ ձեր տանիքն ու արևային վահանակը գտնվում են լավ վիճակում և մոտ ապագայում չեն պահանջելու փոխարինում։ Իսկ եթե պահանջելու են, ապա կատարեք փոխարինումը նախքան արևային նախագծի սկիզբը։

Գնահատեք էներգիայի պահանջները

Որոշեք, թե արդյոք ցանկանում եք, որ ձեր արևային համակարգը ապահովի տան ամբողջ էներգիան, թե միայն դրա մի մասը։ Ուսումնասիրեք ձեր տիպիկ էներգիայի սպառումը՝ ձեռք բերելու համար համապատասխան չափի համակարգ, որը կապահովի անհրաժեշտ քանակությամբ էլեկտրականություն։

Ստացեք թույլտվություն

Արևային վահանակների տեղադրումը կարող է պահանջել շինարարական թույլտվություն։ Ստուգեք տեղական նորմատիվ ակտերը։ Հնարավոր է՝ ձեզ նաև անհրաժեշտ լինի թույլտվություն էլեկտրամոնտաժային աշխատանքների համար։ Այս քայլը կարող է ժամանակ պահանջել, այդ իսկ պատճառով արեք այն նախապես։ Սոլարոն ընկերությունն ունի բազմամյա փորձ արևային պանելների տեղադրման հետ կապված բոլոր վարչական և տեխնիկական հարցերում, և փորձված մասնագետները կարող են տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն։

Հետաքրքրվեք արևային վահանակներ տեղադրելու արտոնություններով

Հայաստանի բազմաթիվ մարզեր առաջարկում են արևային արտոնություններ՝ խթանելու արևային էներգիային անցումը: Դա որպես կանոն արվում է  վարկավորման, հարկային արտոնությունների կամ սուբսիդավորման ծրագրերի միջոցով։  

Այնուամենայնիվ, որոշ խթանիչ ծրագրեր և զեղչեր ճանաչվում են միայն մասնագետների կողմից կատարվող տեղադրումների դեպքում։ Հետաքրքրվեք արտոնություններով և օգտվեք ձեզ համար հասանելի հնարավորություններից։

Ապահովեք անվտանգություն

Տանիքի վրա տեղադրում. Եթե տեղադրումը տանիքի վրա է լինելու, ապա դա կարող է ուղեկցվել լրացուցիչ վտանգներով։ Ապահովեք պատշաճ պաշտպանիչ ամրագոտիների և տանիքի խարիսխային ամրացումների առկայությունը և պահպանեք անվտանգության կանոնները էլեկտրականության հետ աշխատելիս։

Հնարավոր է՝ ցանկանաք խորհրդակցել էլեկտրիկի հետ տան էլեկտրալարերի մասին, նախքան աշխատանքներին անցնելը։

Օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ, ինչպիսիք են ձեռնոցները, պաշտպանական ակնոցները և փակ կոշիկները մետաղական քթերով։ Հանեք ձեր վրայից ցանկացած մետաղական աքսեսուար։

Հողի վրա տեղադրում. Եթե արեւային էլեկտրակայանը տեղադրում եք խոտածածկ հողի վրա, խորհրդակցեք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախքան այդ տարածքում փորելու աշխատանքներն սկսելը՝ խուսափելու համար գազատար և էլեկտրական գծերը վնասելուց։ 

Պատրաստեք պարագաներ

Արևային համակարգը ձեռք բերելուց հետո՝ համոզվեք, որ ունեք անհրաժեշտ սարքավորումները. Որպես կանոն դրանք են՝

• Մարտկոց

• Լիցքավորիչի կարգավորիչ

• Էլեկտրամոնտաժային բաղադրիչներ

• Էներգիայի հաշվիչ

• հովացուցիչ (Теплоотвод)

• Հոսանքի փոխակերպիչ (ինվերտոր)

• Տեղադրման կցորդիչներ

• Ֆոտովոլտային վահանակներ

• Կրող համակարգ 

Գործիքներ

Հավանաբար կպահանջվեն հետևյալ գործիքներն ու պարագաները.

• Շինարարական լար (Строительный шнур)

• Պերֆորատոր

• Էլեկտրամոնտաժային գործիքներ

• Մետաղ կտրող սարք

• Գրիչ կամ մարկեր

• Տանիքի հերմետիկ նյութ (Герметик для крыши)

• Պտուտակահաններ (Отвертки)

• Սանդղակ (Рулетка)

• Բռնակներ (Гаечные ключи)

2. Կրող համակարգի տեղադրում

Երբ ամեն ինչ պատրաստ է, կարող եք անցնել տեղադրմանը։ Սկսեք կրող համակարգից, որը կկցեք տանիքին արևային վահանակների տեղադրման համար։ Չափեք ձեր տանիքի վրա առկա տարածքը, ապա՝ հատակի վրա դասավորեք արևային վահանակի դիզայնը, որը կտեղավորվի հատկացված տարածքում։

Կարող եք օգտագործել լար տանիքի վրա ձեզ համար ուղորդիչ գիծ ստեղծելու համար: Տեղադրեք տանիքի ամրացման համակարգը արտադրողի ցուցումներին համապատասխան: Փակեք տանիքում կատարված ցանկացած անցք բիտումային կամ սիլիկոնային խցիչով:

3. Արևային պանելների տեղադրում

Միացրեք արևային պանելները ամրացման համակարգին՝ օգտագործելով համալրված սեղմիչները, որպեսզի դրանք կայուն լինեն: Ապա հաղորդալարերով միացրեք յուրաքանչյուր պանել մյուս պանելներին:

4. Հովացուցիչի տեղադրում (теплоотвод)

Ջերմամեկուսիչը պարտադիր չէ, բայց խիստ խրախուսվում է: Ջերմամեկուսիչը նվազեցնում է պանելների արտադրած ջերմությունը և օգնում է բարձրացնել էներգաարդյունավետությունը: Եթե ձեր պանելները չունեն ներկառուցված ջերմամեկուսիչ, տեղադրեք արտաքինը՝ համաձայն արտադրողի ցուցումների:

5. Լարման կոնտրոլերի տեղադրում (контроллера заряда)

Լիցքավորիչը մատուցում է էլեկտրականություն: Տեղադրեք այն պանելային մարտկոցի և մարտկոցի տեղադրման կետի միջև, որպեսզի էլեկտրականությունը կարողանա հոսել համակարգով և մարտկոց:

6. Արևային մարտկոցի տեղադրում

Ցանկացած ավելցուկային էներգիա, որը ձեր համակարգը չի օգտագործում անմիջապես, կարող է պահվել մարտկոցում և օգտագործվել ավելի ուշ, օրինակ՝ փոթորիկների ժամանակ լույսի անջատումների կամ գիշերվա ընթացքում: Եթե ունեք մի քանի մարտկոց, անհրաժեշտ է միմյանց միացնել մարտկոցները: Ապա դրանք պետք է միացվի լիցքավորիչին:

7. Ինվերտորի տեղադրում

Էլեկտրականությունը, որ մատուցվում է ձեր պանելներից և մարտկոցներից, հաստատուն հոսանք է: Ձեր տանը օգտագործվում է փոփոխական հոսանք: Ինվերտորը վերափոխում է հաստատուն հոսանքը փոփոխական հոսանքի՝ տան էլեկտրահամակարգում օգտագործելու համար: Տեղադրեք ինվերտորը նախքան տան էլեկտրականության հետ միացումը:

8. Արևային էներգիայի հաշվիչի տեղադրում

Էներգիայի հաշվիչը պարտադիր չէ: Սակայն շատ համակարգեր տրամադրվում են արևային էներգիայի հաշվիչի հետ միասին, որպեսզի կարողանաք տեսնել, թե ձեր համակարգն որքան էներգիա է արտադրում և դուք որքան եք օգտագործում: Եթե ձեր համակարգը չի տրամադրվում էներգիայի հաշվիչի հետ միասին, կարող եք ձեռք բերել առանձին և տեղադրել համաձայն արտադրողի ցուցումների և ստանալ արեւային էներգիա հաշվարկ:

9. Էլեկտրական լարերի կարգավորում և վերջնական ստուգում

Կրկնակի ստուգեք բոլոր լարերը, նախքան տան հետ միացնելը: Համոզվեք, որ ձեր համակարգը հողակցված է ֆոտովոլտային վահանակներից:

10. Էլեկտրական վահանակի միացում

Համոզվելուց հետո, որ բոլոր կանոնները պահպանված են, կարող եք միացնել հոսանքի ինվերտորը ուղղակիորեն էլեկտրական վահանակին՝ հետևելով սարքի շահագործման ուղեցույցին, ապա միացնել համակարգը:

Արևային վահանակների մասնագիտական տեղադրման առավելությունները

Արևային պանելների տեղադրումը մասնագետներին վստահելու առավելությունները՝


Հետևաբար, արևային պանելների տեղադրումը կարևոր և պատասխանատու փուլ է անցնելու արևային էլեկտրաէներգիային օգտագործման։ Տեղադրեք արևային պանելները՝ հաշվի առնելով օպտիմալությունը ու անվտանգությունը ձեր և շրջակա միջավայրի համար, և վայելեք էկոլոգիապես մաքուր և անվճար էներգիայի աղբյուրը։

լամպ և արև

Share:

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ