Ամբողջ երկրով մեկ ֆոտովոլտային վահանակների գործարաններում սկսեցին խնդիրներ ի հայտ գալ այն բանից հետո, երբ Չինաստանը մտցրեց մարզից մարզ տեղափոխվելու սահմանափակումներ:

Համաճարակի հետևանքով տուժած մարզերի աշխատողներին, ովքեր ցանկանում էին հունվարի 25-ին (չինական նոր տարվանից հետո) վերադառնալ, թույլ չեն տվել հետ գալ գործարաններ՝ 15-օրյա կարանտինային ժամանակահատվածի պարտադիր պահպանման պատճառով:

Նրանք, ովքեր կարողացել են վերադառնալ, շատ դեպքերում, մի քանի օր ուշացումով են հասել՝ պայմանավորված տրանսպորտի սահմանափակումներով:

arevayin-vahanakneri-artadrutyun-koronavirusi-jamanak

Որոշ գործարաններ աշխատանքի ընդունեցին ժամանակավոր աշխատակիցներ` այդ բացը լրացնելու համար: Այնուամենայնիվ, այդ աշխատակիցների մեծ մասը չուներ համապատասխան վերապատրաստում: Արդյունքում ստացվեց նորմայից ավելի շատ թերություններով արտադրություն այդ շաբաթների ընթացքում:

Ճամփորդական սահմանափակումների և անձնակազմի բացակայության հետևանքով մատակարարման հետ կապված խնդիրներ առաջացան: Բեռնատարները հերթ էին կանգնում անցակետերում վարորդները ջերմությունը չափելու համար, իսկ փետրվարին ճանապարհների խցանումները դարձան նորմալ երևույթ: Արդյունքում, մատակարարման ցանցը ընդհատվեց, և նախքան նոր տարվա արձակուրդի սկիզբը պահված պահեստային նյութերը սպառվեցին:

Արտադրողները մինչև մարտի վերջ չէին վերադառնալու նախաճգնաժամային արտադրության տեմպերին: Վահանակների մատակարարման բացակայությունը կործանարար ազդեցություն ունեցավ որոշ գործարանների համար:

Օրինակ Գերմանիայում, նախագծերի երկարաժամկետ տնտեսական կենսունակությունը լուրջ վտանգի է ենթարկվել:

Արդյունքում, հանվել են վահանակների մատակարարման պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են որակի անկախ ապահովմանը: Օրինակ, կարող են ընդունվել վահանակներ, որոնք չեն համապատասխանում համաձայնեցված շրջանակի չափերին կամ կաբելային երկարություններին:

Մեկ այլ օրինակ վերաբերվում է այն  կազմակերպություններն, որոնք ստիպված են գնել երեք արտադրող մատակարարների վահանակներ, որը հանգեցրեց նրան, որ պրոեկտներում օգտագործվում են 12 տեսակի վահանակը, ինչն էլ իր հերթին զրկեց գործընթացներում ներգրավված կազմակերպություններին գնահատականից: Այս օրինակում որոշ արտադրողներ չէին գրանցվել շինարարության սերտիֆիկացման համար:

arevayin-vahanakneri-artadrutyun-koronavirusi-jamanak

Արտադրող մատակարարների բազմազանությունը բացատրում է, թե ինչու են որոշ վահանակներ ցուցաբերել բարձր դեգրադացիա և զգայունություն (PID) կամ ցածր և բարձր ջերմաստիճանով պայմանավորված դեգրադացիա (LeTID)

Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ պարզվեց, որ մի քանի արտադրողներ հրաժարվեցին համագործակցել, թույլ չտվեցին ինժեներներին մուտք գործել գործարաններ, չնայած չկային որևէ սահմանափակումներ դրանց հետ կապված:

Մյուս ծայրահեղությունը այն արտադրողներն էին, որոնք հեշտացնում էին տարանցումը հսկիչ կետերումով՝ տրամադրելով պաշտոնական հրավերային նամակներ:

Անշուշտ, իրավիճակը մեծապես բարդացնում էր առօրյա աշխատանքը, որը խոչընդոտ հանդիսացավ ռեկորդային ժամանակահատվածում վերահսկողական միջոցառումների կիրառման համար: Այդ միջոցառումները ներառում էին արտադրության հեռահար մոնիթորինգ`գործարանի անձնակազմի (որոնք քիչ գիտելիքներ ունեն արտադրական գծերի վերաբերյալ) վերահսկողություն տեսախցիկների միջոցով: Նման լուծումը պետք է համարվի որպես անհրաժեշտ չարիք ծայրահեղ իրավիճակում, երբ արտաքին աուդիտորները չէին կարողանում մուտք գործել գործարան:

Ի՞նչ եզրահանգումների եկանք այս ամենից:

Նախ և առաջ, ճգնաժամի ընթացքում որակի վերահսկողությունը կարևոր նշանակություն ունեցավ նյութերի ընտրության և արտադրության գործընթացների փոփոխությունից խուսափելու համար, որոնք չեն ապահովագրվում պայմանագրային պայմանավորվածություններով:

Երկրորդ՝ արագ որոշումներ կայացնել կարևոր գործողությունների վերաբերյալ. այն գիտելիքները, որոնք ձեռք են բերվել գործարաններից վերջին ինը տարիներին և հաճախորդների ցուցաբերած ճկունությունը հնարավորություն տվեցին հաջողությամբ հանդես գալ արտակարգ իրավիճակում:

Որպես հետագա նման համաճարակների կանխարգելիչ միջոց, վահանակների մատակարարման պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ կետերը.

Համաճարակի, որպես ֆորսմաժորային գաղափարի համապարփակ մշակում; համաձայնագրի արտադրության հսկողությունը տեղի կունենա առանց նախազգուշացման օր ու գիշեր` չհաստատված նյութերի նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու համար. և արտադրողները չեն կարող մերժել աուդիտորների հասանելիությունը, եթե ֆորսմաժորային դրույթ չի ներկայացվել:

աղբյուրը՝ այստեղ