SolarOn-ի տարածքում կառուցվել և գործում է տեստային կայան, որը հնարավորություն է տալիս իրականացնել մինչև 16 Ֆոտովոլտային վահանակների մանրակրկիտ մշտադիտարկում։ Վահանակները կարող են լինել տարբեր չափերի և հզորությունների: Ծրագրի նպատակն է իրականացնել Ֆոտովոլտային վահանակների աշխատանքի և արտադրության ուսումնասիրություն բնական պայմաններում։ Այդ նպատակով օգտագործվում է միկրոինվերտերների տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ստանալ անհատական տվյալներ յուրաքանչյուր վահանակից։
Տվյալ պահին թեստավորվում է 60 բջիջանոց վահանակներ, թեստավորվող վահանակների ցանկը և պիկային արդյունքները։ Ըստ այդմ, նախնական համեմատության արդյունքում, որպես օրինակ, կարող ենք ասել որ, Հայաստանում, SolarOn-ի կողմից արտադրված 255 Վտ վահանակը զարգացրել է 249 Վտ պիկային հզորություն, իսկ Չինական «Րեսան» ընկերության կողմից արտադրված 250 Վտ վահանակը զարգացրել է 230 Վտ պիկային հզորություն։ Չնայած նրան, որ նոմինալ հզորությունների տարբերությունն ընդհամենը 2% է, պիկային զարգացրած հզորությունների տարբերությունը 8% է, իսկ մեկ ժամվա ընթացքում արտադրված առավելագույն էլեկտրաէներգիաի տարբերությունը կազմել է մոտ 10%-ի օգուտ՝ Սոլարոնի կողմից արտադրված վահանակի։
Հետագայում պլանավորվում է շարունակել թեստավորումը 72 բջիջանոց վահանակներով և համեմատել այլ արտադրանքների հետ։
Հեղինակ՝ Կարեն Վարդանյան