Ըստ IHS Markit-ի խորհրդատվական ընկերության՝ 2018 թվականին Եվրոպայում շահագործման կհանձնվի 11 ԳՎ արևային էլեկտրակայան, հաղորդում է PV-ամսագիրը:

Այն վերջին հինգ տարիների միջին դինամիկայի համեմատ արձանագրում է շուկայի զգալի աճ: Հիշեցնենք, որ 2016 թվականին Եվրոպայում կառուցվել է 6.7 ԳՎ, իսկ 2017 թվականին` 8.6 ԳՎ  ֆոտոգալվանային արտադրության օբյեկտներ: IHS Markit-ի տվյալների համաձայն, 2017 թվականին 5 երկրներին` Թուրքիային, Գերմանիային, Ֆրանսիային, Նիդերլանդներին և Մեծ Բրիտանիային, բաժին է ընկնում նոր կառուցվող կայանների երկու երրորդը։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2018 թվականին Իսպանիան կդառնա շուկայի առաջատարներից մեկը, որտեղ սպասվում է արևային էներգիայի վերածնունդ: Այսօր, ըստ  PV-ամսագրի, քննարկվում են 24 ԳՎ ընդհանուր հզորությամբ արևային նախագծեր: Բացի այդ, ավելի ու ավելի շատ ներդրողներ հաշվի են առնում Իսպանիայում արևային էլեկտրակայանների կառուցման տարբերակները առանց սուբսիդավորման: IHS Markit-ի տվյալներով, այս տարի Իսպանիան կլինի Եվրոպայի հինգերորդ խոշորագույն շուկան։ Գերմանիան, Թուրքիան և Ֆրանսիան հանդիսանում են առաջատարները:

Աղբյուրը՝ այստեղ։