Արևային մարտկոցների ստեղծման պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարից։ Դրանց արտադրության տեխնոլոգիան զարմանալիորեն արագ զարգացավ: Պատճառը արևային էներգիայի էլեկտրաէներգիայի մեջ փոխակերպման շարունակական հետազոտությունն էր: 1839թ.-ին Անտուան-Սեսար Բեքերելը ներկայացրեց իր ստեղծած քիմիական մարտկոցը, որն արևի ազդեցության տակ արտադրեց էլեկտրաէներգիա: Առաջին արևային մարտկոցն ունեցել է միայն 1% արդյունավետություն: Այսինքն, արևի լույսի միայն մեկ տոկոսն էր վերածվում էլեկտրաէներգիայի: 1873թ․-ին Վ․ Սմիթը հայտնաբերեց, թե որքան է կազմում սելենի զգայունությունը լույսի նկատմամբ, իսկ 1877թ․-ին, Ադամսը և Դեյը  նշեցին, որ սելենը լույսի ազդեցության տակ արտադրում է էլեկտրական հոսանք:

1880թ.-ին Չարլզ Ֆրիզն օգտագործեց ոսկու կաղապարված սելեն` առաջին արևային բջիջ արտադրելու համար, որը նույնպես ունեցել է 1% արդյունավետություն: Ֆրիզը համարում էր իր արեգակնային տարրերը հեղափոխական: Նա գնահատում էր արևային էներգիայի ազատ օգտագործման հնարավորությունը որպես էներգիայի մատակարարման դիվերսիֆիկացման միջոց՝ կանխատեսելով, որ արտադրվող արևային բջիջները շուտով կփոխարինեն գոյություն ունեցող էլեկտրակայանները: 1905թ.-ին Ալբերտ Էյնշտեյնի կողմից ֆոտոէլեկտրական ազդեցության բացատրությամբ, հույսեր էին կապում արևային բջիջների ստեղծման ավելի բարձր արդյունավետությամբ, սակայն առաջընթացն աննշան էր: 20-րդ դարի կեսերին դիոդների և տրանզիստորների ոլորտում հետազոտությունները գիտնականներին տվեցին անհրաժեշտ գիտելիքներ: 1954 թ.-ին Գորդոն Փիրսոնը, Դարրիլ Չապինը և Կալ Ֆուլերը, ստեղծեցին սիլիկոնային արևային բջիջ `4% արդյունավետությամբ: Հետագայում բջիջների արդյունավետությունը բարձրացավ մինչև 15%: Արևային վահանակներն առաջին անգամ օգտագործվեցին գյուղական վայրերում և հեռավոր քաղաքներում՝ որպես հեռախոսային համակարգի հզորության աղբյուր, որտեղ դրանք հաջողությամբ օգտագործվեցին երկար տարիներ:  Ներկայումս արեգակնային բջիջները դեռևս լիովին չեն կարողանում բավարարել էներգիայի կարիքները, սակայն նրանք դարձել են Երկրի արհեստական ​​արբանյակների տրամադրման համար էներգիայի հիմնական աղբյուրը:

Ներկա վառելիքի համակարգերը և մարտկոցները չափազանց ծանր են: Արեգակնային բջիջներն ունեն ավելի բարձր էներգիակշիռ հարաբերություն, քան բոլոր մյուս ավանդական էներգիայի աղբյուրները և տնտեսապես ավելի արդյունավետ են: Չնայած տեղակայված լայնածավալ էներգետիկ ֆոտոգալվանային համակարգերի քանակը փոքր է: Ջանքերի մեծամասնությունը նպատակաուղղված է հեռավոր և դժվար տեղակայված տարածքներին էլեկտրաէներգիայի մատակարարմանը: Արևային էլեկտրակայանների տեղակայված տարեկան հզորությունը մոտավորապես 50 մեգավատտ է: Սակայն արևային վահանակներն ապահովում են ներկայումս արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 1 տոկոսը: Արեգակնային էներգիայի կողմնակիցները պնդում են, որ ամեն տարի Երկրի մակերեսին հասնող արևային ճառագայթման քանակը կարող է հեշտությամբ ապահովել էներգիայի կարիքները մի քանի անգամ:

Աղբյուր՝ այստեղ։