Central Arizona Project գործակալությունը, որը կառավարում է ԱՄՆ Արիզոնա նահանգի ջրային տնտեսության համակարգը, 1 կՎտ*ժ համար 2,499 ցենտ արևային էներգիա գնման մասին համաձայնագիր կնքելու որոշում է կայացրել։ Այն կսկսի գործել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։ Մինչ այսօր դա ԱՄՆ-ի արևային էներգիայի շուկայում ամենացածր գինն էր։ Էլեկտրաէներգիան կտրամադրվի 30 ՄՎտ արևային էլեկտրակայանի միջոցով, որը կառուցվում է AZ Solar 1 մատակարարի կողմից։ Միջին տարեկան մատակարարումը կկազմի 85300 ՄՎտ*ժ  կամ Գործակալության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 14%-ը:  Պետք է ընդգծել, որ պայմանագրով գինն ամրագրված է ամբողջ 20 տարվա համար, որը չի պարունակում «գնաճի փոփոխություն»: Հատկանշական է, որ Central Arizona Project-ի  էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարը (70-75%) հանդիսանում է  Navajo Generating Station-ը, որը վաճառում է էլեկտրաէներգիա  ավելի քան հինգ ցենտ թանկ 1 կՎտ*ժ համար: Այս օբյեկտը նախատեսվում է փակել 2019 թվականին:

Աղբյուրը՝ այստեղ։