Էլեկտրաէներգիայի գները, որոնք ձեռք են բերվում արևային էլեկտրակայանների և էներգակիրների պահեստավորման համատեղ օգտագործման միջոցով, կարող են գրեթե մրցակցել հավասարապես` այսպես կոչված, գազային էլեկտրակայանների արտադրանքների հետ: Վերլուծաբանները կարծում են, որ 2027թ.-ին ԱՄՆ-ում չեն գործարկվի 10 գՎտ   հզորությմաբ գազային էլեկտրակայաններ: Դրանք կօգտագործվեն ամենաբարձր էլեկտրաէներգիայի սպառման ժամանակաշրջանում: Ավելին՝  2020 թվականից հետո այլևս չի կառուցվի գեթ մեկ գազային էլեկտրակայան, դրանք կփոխարինվեն «մաքուր» էներգիայով:

NextERA-ի ղեկավար Ջիմ Ռոբոն դեռևս 2015թ․-ին հայտարարել էր, որ 2020թ․-ից հետո   գազի էլեկտրակայանները կվերանան շուկայից: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ էներգախնայողության համակարգերը երկու անգամ ավելի արժեին այն ժամանակ, քան արևային կայաններից եկած էլեկտրաէներգիան, ընդհանուր առմամբ՝ 30-50%-ով բարձր էր: GTM Research-ի ղեկավար Շեյլ Խանը նշում է, որ 2018-2027 թվականներին նախատեսվում է շահագործել էլեկտրակայանների հզորությունը 20 գՎտ-ով, սակայն ներկայումս 10 գՎտ կարող է վերածվել էներգախնայողության համակարգերի: Իսկ 2025թ․-ից հետո, ըստ Կխանի,     կդադարեն գազային էլեկտրակայաններ կառուցել ընդհանրապես:

Աղբյուր՝ այստեղ։