SOLARON.am

Ագրոֆոտովոլտային Կայան (Agri PV)

Գլխավոր » Ագրոֆոտովոլտային Կայան (Agri PV)

Ագրոֆոտովոլտային Կայան (Agri PV)

Նկարագրություն 

  • Եզակի կառուցվածքային լուծում է, որը նախատեսված է մշակովի հողատարածքների վրա տեղադրելու համար։
  • Գերմանական 𝐅𝐫𝐚𝐮𝐧𝐡𝐨𝐟𝐞𝐫 𝐈𝐒𝐄 ինստիտուտի ագրոֆոտովոլտային ծրագրերից մեկում 2015 թվականից մինչ այսօր ստացվել է տարեկան 160-186% հողօգտագործման արդյունավետության։
  • Հաշվի առնելով Հայաստանյան արևային պոնտեցիալը կարելի է ենթադրել որ մեր կլիմայական պայմաններում հողօգտագործման արդյունավետությունը կարող է կազմել 200% և ավելի։
 

Հատկություններ

  • Այն ապահովում է ինչպես մշակաբույսերի աճ, այնպես էլ էլեկտրաէներգիայի արտադրություն մեկ վայրում:
  • Այն պաշտպանում է մշակաբույսերը արևի ավելորդ ազդեցությունից և ջրազրկումից:
  • Կայանը խնայում է ոռոգման ջուրը։
 

 Տեխնիկական հատուկ պայմաններ

  • Արևային կայանի անկյունը փոխելու հնարավորություն՝ 15-30 աստիճան
  • գետնից 5մ բարձրությունը թույլ է տալիս գյուղ տեխնիկայի օգտագործում կայանի տարածքում:

Արևային Ջրային Պոմպ

Նկարագրություն 

Արևային ջրային պոմպերն աշխատում են արևի ֆոտոններից ստացվող էներգիան էլեկտրականության վերածելով, որն իր հերթին ապահովում է ջրի պոմպի ֆունկցիոնալությունը:

Հատկություններ

  • Այն ապահովում է ինչպես մշակաբույսերի աճ, այնպես էլ էլեկտրաէներգիայի արտադրություն մեկ վայրում:
  • Ջրային պոմպը գործում է ոչ-ցանցային համակարգով և նախատեսված է ջրի պոմպի աշխատանքը ցերեկային ժամերին ապահովելու համար:
 

Տեխնիկական հատուկ պայմաններ

  • Համակարգը բաղկացած է արևային մարտկոցից, ջրի հատուկ պոմպից, լիցքավորման կարգավորիչից կամ ինվերտորից և լրացուցիչ այլ սարքերից, որոնք նախատեսված են ջրային պոմպի անխափան աշխատանքն ապահովելու համար:
  • Կախված կոնկրետ պահանջներից, կարող են տեղադրվել տարբեր քանակությամբ արևային վահանակներ և տարբեր հզորության ջրային պոմպեր:
 

Օգտագործման հնարավորություններ

  • Ոռոգում
  • Անասնաբուծության նպատակով օգտագործում
  • Խմելու ջրի մատակարարում
  • Ձկնաբուծություն
  • Ջրամատակարարում՝ հեռավոր վայրեր

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ