Շահագործման է հանձնվել ևս մեկ՝ 5 կՎտ դրվածքային հզորությամբ նոր արևային էլեկտրակայան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Արևային էլեկտրակայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 8312 կՎտ*ժամ, իսկ արտանետվող գազերի քանակը կկրճատվի 3.71 տոննայով: Արևային էլեկտրակայանը գտնվում է ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա: