Եվս մեկ նախագիծ իրականություն դարձավ․ 4 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան տեղակայվեց Արենի համայնքում:  Այն տեղադրվեց առանձնատան տանիքին, որը, հաշվի առնելով Արենի գյուղի տարեկան կտրվածքով արևի ինտենսիվությունը, կարտադրի ամսեկան միջինում 450 կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում մեկ տարվա ընթացքում արևային էլեկտրակայանը կնվազեցնի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը 2.7տոննայով: