PV Market Alliance կազմակերպությունը հրապարակել է 2018 թվականին ֆոտոգալվանային արևային էներգիայի զարգացման մասին վիճակագրությունը  և  այդ համատեքստում ներկայացնում 2019 թվականի կանխատեսումը, նշում է PV-magazine-ը։ Ըստ այդ տվյալների՝ 2018 թվականին աշխարհում շահագործման է հանձնվել 98 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արևային կայան, որը 1 ԳՎտ ավելի քիչ է, քան եղել է 2017 թվականին, ինչը բացատրվում է Չինաստանում տեղի ունեցած հայտնի դեպքերով։

Ըստ պարբերականի, արդեն իսկ գործող արևային էներգիան աշխարհում  ունի 500 ԳՎտ ընդհանուր հզորություն։ 2019 թվականի համար PV Market Alliance-ը կանխատեսում է արևային էներգիայի հզորության այդ թվին ավելացում 120 ԳՎտ-ով։ Ընդ որում, նաև նշվում է, որ կոնկրետ զարգացումները կախված կլինեն աշխարհի առաջավոր շուկաներում քաղաքական որոշումներից, այդ թվում նաև՝ Չինաստանից։

Աղբյուրը՝ այստեղ։