2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում արևային վահանակների արտադրությունն աճել է 3.5 անգամ: Ազգային վիճակագրկան ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 5231 հատ արևային վահանակ՝ 2017 թվականի 1490 արևային վահանակի փոխարեն: Հաշվետու ժամանակահատվածում 41.3%-ով աճել է համակարգիչների արտադրությունը. եթե նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 1229 հատ համակարգիչ, ապա 2017-ին այդ թիվը կազմել է 870:

Աղբյուրը՝ այստեղ։