EnergyTrend-ի խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2018 թվականին արևային էներգիայի զարգացման կանխատեսումը: Վերլուծաբանների կարծիքով, ընթացիկ տարում աշխարհում կստեղծվեն շուրջ 106 ԳՎ արևային էլեկտրակայաններ, ինչը մի փոքր ավելի է, քան նախկինում: EnergyTrend-ի տվյալներով, 2017 թվականին առաջին անգամ օգտագործվել է 100 ԳՎ-ից ավել արևային էներգիա: Չինաստանում տեղադրվել են 52.83 ԳՎ հզորությամբ արևային էլեկտրակայաններ, ինչը ոչ մի տեղ և նախկինում նման լայնածավալ զարգացում չէր եղել: ԱՄՆ-ը երկրորդ տեղն է գրավել 12 ԳՎ-ով: Երրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը, որը տեղադրել է 9.26 ԳՎ արևային էլեկտրակայաններ՝ անցնելով Ճապոնիային (6.09 ԳՎ): Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մասնաբաժինն արևային էներգիայով 2017թ․-ին հասել է գրեթե 72 տոկոսի:

Ըստ EnergyTrend-ի՝ 2018 թ.-ին Չինաստանը կգործարկի մի փոքր ավելի քիչ արևային էլեկտրակայաններ՝ ընդհանուր 46.7 ԳՎ հզորությամբ: Միևնույն ժամանակ սպասվում է արևային էներգիայի վերականգնում Եվրոպայում: Տարվա երկրորդ կեսին նախատեսվում է ավարտել Ֆրանսիայի, Նիդերլանդների և Իսպանիայի խոշոր էլեկտրակայանների շինարարությունը: Բացի դրանից, 2018 թվականի սեպտեմբերի 30-ին, այսպես կոչված, «արևային մոդուլների նվազագույն ներմուծման գները»՝ եվրոպական մաքսային սահմանափակումները կավարտվեն, ինչը Եվրոպային ավելի մրցունակ շուկա կդարձնի:

Աղբյուր՝ այստեղ