2018 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 776 մլն 900 հազար կՎտ*ժ էլեկտրաէներգիա, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 0,2%-ով։ Ըստ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2018 թվականին Հայաստանում արևային էլեկտրակայաններն արտադրել են 5 մլն 100 հազար կՎտ*ժ էլեկտրաէներգիա՝ գերազանցելով մոտ 13 անգամ 2017 թվականի վիճակագրական ցուցանիշներին։ 2018 թվականին ջերմաէլեկտրակայանների արտադրության ծավալն աճել է 17,5%-ով և կազմել 3 մլրդ 375 մլն 600 հազար կՎտ*ժ։ Ինչ վերաբերվում է հիդրոէլեկտրակայաններին, ապա այս ճյուղի մոտ այն նախորդ տարվա համեմատ արտադրությունն աճել է 2․2%-ով։ 2018 թվականին Հայկական ատոմակայանն արտադրել է 2 մլրդ 76 մլն 100 հազար կՎտ*ժ էլեկտրաէներգիա:

Աղբյուրը՝ այստեղ։