Գերմանիան պատրաստ է հրաժարվել միջուկային արտադրությունից՝ մեծացնելով քամու, կենսազանգվածի և արևային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։ Ըստ այդմ, Գերմանիայի էլեկտրաէներգետիկայի ոլորտի համար 2018 թվականը սկսվեց շատ խորհրդանշական ռեկորդով․ հունվարի 1-ին  երկրի էլեկտրաէներգիայի կարիքները առաջին անգամ  95 տոկոսի չափով փորձնական ապահովվեցին վերականգնվող էներգիայի աղբյուրներով:  Այդ օրով 83 միլիոնանոց երկրի համար գրեթե ամբողջական անցումը դեպի «մաքուր էլեկտրաէներգիա» տևեց, իհարկե, ընդամենը մի քանի ժամ, որից հետո Գերմանիայի էլեկտրաէներգիտիկան վերադարձավ իր սովորական վիճակին։

2017թ․ Գերմանիայի էլեկտրաէներգետիկայի մոտ 33 տոկոսն ապահովվում էր արևի, քամու, կենսազանգվածի և հիդրոէլեկտրաէներգիայի հաշվին։ Այն տարեցտարի աճում է։ Որպես համեմատական, նշենք, որ 2016թ․ այն կազմում էր 29%-ը։ «Մենք հասել ենք մի վիճակի, երբ էլեկտրահամակարգում սկսում են գերակայել վերականգնվող համակարգերը», – նշում է «Ագորա Էնցվեյվենդեն»-ի (Agora Energiewende) Բեռլինի վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Պատրիկ Հրայհենը (Patrick Graichen), ով հայտարարեց նոր ռեկորդի մասին։ «Բացարձակ ակնհայտ հաղթող է վերականգնվող էներգիան», – շեշտում է Էներգետիկայի և ջրամատակարարման ձեռնարկությունների դաշնային ասոցիացիայի (BDEW) գլխավոր տնօրեն Ստեֆան Կապֆերերը (Stefan Kapferer)` ամփոփելով անցած տարվա արդյունքները։ վերջինս նաև նշում է, որ եթե վերականգնվող էներգիան շարունակի բարձրացնել արտադրությունը նույն տեմպով և մակարդակի վրա, ապա այն 2018 թվականին դուրս կգա առաջին տեղ։

Աղբյուր՝ այստեղ։