2018 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում արտադրվել է ռեկորդային՝ 43,6 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայան՝ տարեվերջին ֆոտոգալվանային արևային էներգիայի տեղակայված հզորությունը գերազանցով 170 ԳՎտ-ով, – նշում է PV-magazine պարբերականը՝ հղում անելով Չինաստանի արևային արդյունաբերության ասոցիացիային (China Photovoltaic Industry Association)։  BloombergNEF նախնական գնահատականի համաձայն՝ 2018 թվականին աշխարհում արևային էներգիան աճել է 109 ԳՎտ-ով, այսինքն` համաշխարհային շուկայում Չինաստանի մասնաբաժինը, որը 2017 թվականին գերազանցել էր 50 տոկոսը, 2018 թվականին կրճատվել է: Իսկ դա խոսում է արդյունաբերության ավելի լայն աշխարհագրական դիվերսիֆիկացիայի մասին, ինչը կհանգեցնի ավելի կայուն զարգացմանը:

 

Աղբյուրը՝ այստեղ։