EuPD Research-ը հրապարակել է  էներգիայի տնային կուտակիչների եվրոպական շուկայի ուսումնասիրությունը: 2017 թվականին Եվրոպայում տեղադրվել են շուրջ 50,000 նման սարքեր։ Այդպես գնահատում են զեկույցի հեղինակները: Այն նախորդ տարվա համեմատ զգալի աճ է արձանագրել, որի ժամանակ շուկայի ծավալը կազմել է ընդամենը 31 հազար հատ: Եվրոպայում էներգիայի տնային կուտակիչների հիմնական սպառողը Գերմանիան է, որտեղ 2017 թվականին տեղադրվել է 37 հազար միավոր սարք (74%): Իտալիան զբաղեցնում է եվրոպական շուկայի 10%-ը, Մեծ Բրիտանիան` 6%-ը: Առաջատար արտադրողների շարքում են Sonnen-ը և LG Chem-ը, որոնք զբաղեցնում են   շուկայի 21% և 20%: Նախորդ տարի LG Chem-ին պատկանում էր եվրոպական շուկայի մասնաբաժնի 10%-ը, այսինքն՝ 2017թ․-ին զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը:

Աղբյուր՝ այստեղ։