Bloomberg New Energy Finance (BNEF) ընկերությունն ընթացիկ տարվա համար բարձրացրել է իր կանխատեսումը 54 գՎտ-ով՝ Չինաստանի ֆոտոգալվանային արևային էներգիայի զարգացման ուղղությամբ. BNEF- ի նախորդ կանխատեսումը 2017-ի համար կազմում էր 30 գՎտ: Չինական արևային էներգիայի իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ վերլուծաբանները չեն հասցնում դրանց հետ:
 
Ավելի վաղ՝ անցյալ ամիս Asia Europe Clean Energy Consultants (AECEA) խորհրդատուները կանխատեսում են արել, ըստ որի՝ արևային էներգիայի մուտքագրման հզորությամբ Չինաստանը 2017թ․ գերազանցում է 50 գՎտ-ը: 2016թ․-ին Չինաստանում կառուցվել է 34․5 գՎտ ֆոտոէլեկտրոնային գեներացիա – անհավատալի ծավալ, որից հետո փորձագետները ակնկալում էին շուկայի կտրուկ փոփախություն։
 

Սակայն 2017թ․ նկատելի է դառնում ավելի կտրուկ աճ։ Համապատասխանաբար, արևային էներգետիկայի զարգացման կանխատեսումները BNEF նույնպես կատարել է այդ թվում նաև 2018թ․ և 2019թ․ համար։ Այժմ ընկերությունն ակնկալում է, որ ֆոտոգալվանային էլեկտրաէներգիայի արտադրության նոր հզորությունը կարող է աճել 2017թ-ին մոտավորապես 105 գՎտ:

 

Աղբյուր՝ այստեղ