Եվ ահա կյանքի կոչվեց SolarOn-ի հերթական նախագիծը․ 10 կՎտ դրվածքային հզորությամբ միաբյուրեղ (մոնոկրիստալային) վահանակներով բաղկացած արևային էլեկտրակայանը տեղադրվեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Արևային էլեկտրակայանը տարեկան կարտադրի 16320 կՎտ*ժամ էլեկտրաէներգիա ։ Այն տեղադրվեց միանգամից տանիքի վրա՝ առանց լրացուցիչ՝ թեքման անկյունը կարգավորող կոնստրուկցիաների։ Տանիքի թեքությունը 35 աստիճան է, ուղղվածությունը՝ դեպի հարավ: Արևային կայանի շահագործման արդյունքում մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը կնվազեն տարեկան 7.3 տոննայով, որի արդյունքում կխնայվի 48 ծառ :