Ցանկանում ե՞ք համալրել մեր ընկերության շարքերը, աշխատել հետաքրքիր և հաճելի անձնակազմում, ձեռք բերել բարձր մասնագիտական փորձ և ստանալ բարձր աշխատավարձ, դիմե՛ք հենց հիմա․ 

Աշխատանքային պահանջներն են՝ 
___________________
Պաշտոն: Ինժիներ-խորհրդատու
Աշխատանքային գրաֆիկ: Լրիվ դրույք / 09:00-18:00 /5 օր/

Աշխատանքային պարտականություններ:
Հաճախորդների հետ համագործակցություն և պահանջմունքների բացահայտում
Հաճախորդի կողմից տրամադրված տեղեկության հիման վրա համապատասխան հաշվարկների կատարում
Տեղադրման վայրի ուսումնասիրություն
Սահմանված ժամկետներում կոմերցիոն առաջարկների տրամադրում
Համակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրում

Պահանջվող որակավորում:
Բարձրագույն կրթություն էներգետիկայի կամ էլեկտրատեխնիկայի ոլորտում
Գերազանց գիտելիքներ և հմտություններ արտադրանքի խթանման գործում, որակյալ սպասարկման տրամադրում
Արդյունավետ արտադրության համար նոր ուղիներ փնտրելու ունակություն
Գրագետ խոսք, գերազանց հաղորդակցության և բանակցային հմտություններ
Ճկունություն և ինքնորոշում
Քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու կարողություն
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատելու ցանկության և մոտիվացիայի դրսևորում
Ամենօրյա համակարգված աշխատանքի և ժամանակի ճիշտ կազմակերպման հմտություններ
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Տեխնիկական հմտություններ, համակարգչային և օժանդակ ծրագրերի իմացություն
Լեզուների իմացություն: հայերեն, ռուսերեն, անգլերեն
վրացերեն, պարսկերեն (ցանկալի)

ԴԻՄՈՒՄԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ:
Պահանջները բավարարող հավակնորդները կարող են իրենց CV- ին ուղարկել info@solaron.am էլեկտրոնային փոստին`նշելով թեմա դաշտում ինժեներ-խորհրդատու։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
___________________
SolarOn  – Միացի՛ր արևին 
 (010) 44 00 55,  (043) 44 04 55, (043) 44 06 55
ՀՀ, ք․ Երևան, Արշակունյանց պող․ 25/1
 www.solaron.am ? info@solaron.am #solaron #արևայինվահանակ#արևայինէներգիա #խնայողություն #աշխատանք #թափուրաշխատանք#ինժիներ #խորհրդատու