SolarOn©-ը հայտարարում է թափուր աշխատատեղի մասին՝ հմուտ և մոտիվացված մասնագետի, որը կհամալրի ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐԻ թափուր հաստիքը:

Աշխատանքային հիմնական պարտականություններն են՝
Նոր հաճախորդների ներգրավումը
Հաճախորդների հետ համագործակցությունը և պահանջմունքների բացահայտումը
Հաճախորդի կողմից տրամադրված տեղեկության հիման վրա համապատասխան հաշվարկների կատարումը
Տեղադրման վայրի ուսումնասիրությունը
Սահմանված ժամկետներում կոմերցիոն առաջարկների տրամադրումը
Համակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրումը։

Պահանջվող որակավորումն է՝
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատելու ցանկության և մոտիվացիայի դրսևորումը
Բարձրագույն կրթությունը
Գերազանց գիտելիքները և հմտություններն արտադրանքի խթանման գործում, որակյալ սպասարկման տրամադրումը
Արդյունավետ վաճառք իրականացնելու կարողությունը
Գրագետ խոսքը, գերազանց հաղորդակցության և բանակցային հմտությունները
Ճկունությունը և ինքնորոշումը
Քանակական և որակական վերլուծությունները կատարելու, խնդիրները նկատելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու կարողությունը
Ամենօրյա համակարգված աշխատանքի և ժամանակի ճիշտ կազմակերպման հմտությունները
Թիմում արդյունավետ աշխատելու ունակությունը
Տեխնիկական հմտությունները, համակարգչային և օժանդակ ծրագրերի իմացությունը
Լեզուների իմացությունը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

ԴԻՄՈՒՄԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳն է՝
Պահանջները բավարարող հավակնորդները կարող են իրենց CV- ին ուղարկել info@solaron.am էլեկտրոնային փոստին` նշելով թեմա դաշտում ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Սկիզբը՝ 05.05.2018։ Վերջնաժամկետը՝ 05.06.2018։

Ընկերության մասին՝
«Պրոֆանել» ՍՊԸ-ն (SolarON ապրանքանիշով) սկսել է իր գործունեությունը 2016 թվականից և ներկայումս միակ արևային վահանակներ արտադրող ընկերությունն է Հայաստանում:
_____________ _____________
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել՝
 (010) 44 00 55, (012) 44 04 55, ?(043) 44 04 55, (043) 44 06 55, (043) 44 09 55, (099) 44 06 55:
Մեր հասցեն է՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյանց պող․ 25/1
www.solaron.am info@solaron.am