Հայաստանում արեւային էներգետիկայի ոլորտում լուրջ ակտիվություն է դիտվում: Այս մասին մարտի 28-ին ԱԺ-ում Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ այս ոլորտում արդեն մի քանի խոշոր նախագծեր կան: Վարչապետը նշեց, որ երբ բարձրացվում է գյուղերին պետական մատակարարումների հարցը, այդ պահին արժի հիշատակել այն մասին, որ գյուղերում պետք է զարգանա այլընտրանքային էներգետիկան, այդ թվում՝ արեւային: «Սակայն մենք պետք է զարգացնենք ոչ միայն այս ուղղությունը, այլեւ աշխատենք ջերմային էներգիա ստանալու ուղղությամբ»,- հավելեց Փաշինյանը:

Աղբյուրը` այստեղ