Առաջին անգամ Հայաստանում նոր ավտոմատացված ռոբոտացված հոսքագիծ «Սոլարոն»-ի գործարանում: SolarOn-ը համալրվել է իտալական արտադրության ավտոմատացված, ռոբոտացված հոսքագծով, որը Հայաստանում առաջինն է: «Սոլարոն»-ը հանդիսանում է առաջին արևային վահանակներ արտադրող ընկերությունը Հայաստանում: Լինելով առաջատար և միտում ունենալով կատարելագործել սարքավորումները և դարձնել արևային վահանակների արտադրական պրոցեսը ավելի արդիական՝ ընկերությունը ձեռք է բերել իտալական «Ecoproggeti» ընկերության կողմից արտադրված ժամանակակից և իննովացիոն հոսքագիծ, որը թույլ է տալիս արտադրական գործընթացը ամբողջությամբ ավտոմատացնել, ինչպես նաև բարձրացնել արտադրական հզորությունները: «Ecoprogetti» –ն միջազգային ճանաչում վայելող ընկերություն է, որն իր արտադրանքի բարձր որակի շնորհիվ ընդգրկված է աշխարհի առաջատար 5 ֆոտովոլտային արևային համակարգեր արտադրող ընկերությունների շարքում: Մարտ ամսին «Սոլարոն» ժամանեցին «Ecoprogetti» ընկերության մասնագետները՝ իրականացնելու նորագույն սարքավորումների տեղադրումը, փորձարկումը և շահագործումը: Նրանք աշխատակիցներին ծանոթացրեցին սարքավորումների գործառույթների, արտադրական հնարավորությունների հետ: Մասնագետները անցկացրեցին վերապատրաստման դասընթացներ «Սոլարոն»-ի աշխատակիցների հետ:
Այս սարքավորումը միավորել է մի քանի գործողություն՝ մարդու միջամտության աստիճանը հասցնելով մինիմալի: Հոսքագծի առանձնահատկություններից են.
• պատենտավորված հիբրիդային զոդման տեխնոլոգիա,
• շուկայում ամենակոմպակտ ագրեգատը,
• աշխատում է PERC, HJT, BI-FACIAL, MONO և POLY բջիջների հետ
• քառառանցք ռոբոտ՝ արևային բջիջների հաջորդական շղթան առանց խախտումերի ապակու վրա տեղադրելու հնարավորութամբ,
• սպասարկման ցածր գործառույթ,
• 5 և 6 բաս-բարերի` BB ստանդարտ զոդում,
• 156X156MM և 156,75X156,75մմ բջիջների հետ աշխատանք,
• կատարելագործված զոդում՝ առանց բջիջների համար ջերմային և մեխանիկական սթրեսի, ինչը խոտանի աահմանաչափը հասցնում է 0.2%-ից պակաս:
Հոսքագծի մեջ ներառված է նաև ավտոմատ տեստավորման «Ecolab EL» համակարգը, ինչը լիովին նոր մոտեցում է էլեկտրամագնիսական լուսարձակման տեստավորման մեջ: Այն հնարավորություն է տալիս լիովին վերահսկել արտադրանքի որակը լամինացիայից առաջ և հետո: Այս մեքենան թույլ է տալիս իրականացնել արտադրության խորքային հսկողություն, որի շնորհիվ հնարավոր է իրականացնել անընդհատ մոնիտորինգ և արտադրական գործընթացի բարելավում: Այսպիսով, նոր հոսքագծի շնորհիվ «Սոլարոն»-ի արտադրական հզորությանը տարեկան կկազմի ավելի քան 60 մեգավատտ: