87,5 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի գործարկման հաջող պիլոտային նախագծի իրականացումից հետո Sprague Resources ամերիկյան նավթաարդյունաբերական ընկերությունը որոշում է կայացրել   նավթապահեստների նավթատարանների վրա  արևային վահանակներ տեղադրել։

Այդ կապակցությամբ ամերիկյան հսկան նույնիսկ ստեղծել է հատուկ ինտերնետային էջ, որը վերաբերվում է «արևային նավթատարաններին», որոնք միտված են «շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության իջեցմանը»։ Sprague-ը 1870 թվականից ի վեր զբաղվում է նավթամշակմամբ, նավթամթերքների պահպանմամբ և վաճառքով։

Այսօր այն սկսել է զբաղվել նաև արևային էներգիայով՝ միտված էկոլոգիական և տնտեսական կայունության բարձրացմանը։ Այս նպատակով Spraque-ն սկսել է համագործակցել բոստոնական «Picktricity» ընկերության հետ, որը մասնագիտացված է ճկուն ինքնասոսնձվող նրբաշերտ արևային մոդուլների մոնտաժային գործունեության ոլորտում։ Նման համակարգերը բավական արդյունավետ և հարմար են նմանատիպ օբյեկտների համար, քանի որ դրանք ոչ ծանրաքաշ են և ունակ են անմիջապես ինքնասոսնձվելու հարթ մակերեսների վրա։

«Sprague ուրախ է համագործակցության զարգացմանը էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում», – նշում է ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Դևիդ Գլենդոնը՝ հավելելով․ – «Ճկուն արևային վահանակները լավագույն միջոցն են կայունության հաստատման բարձրացման մեր ձգտումների համար»։

Spraque օրինակը լրացուցիչ անգամ ընդգծում է արևային էներգիայի բարձր պոտենցիալը։ Այն փաստորեն կարող է աշխատել ամենուրեք․ գեներացնող համակարգերը կարող են ինտեգրվել փաստացի ցանկացած մակերեսային հարթություններում։

Աղբյուրը՝ այստեղ։