SOLARON.am

Հայաստանում Արևային Վահանակների Առաջին Արտադրողը

Հասանելի Նորարարական Տեխնոլոգիաներ

Արդյունավետ Լուծումներ Տան և Բիզնեսի Համար

Արտադրության Ճշգրտություն և Բարձրորակ Արտադրանք

Շինություններում Ինտեգրված 1–ին Արևային Լուծումները Հայաստանում

Համառոտ

Պատմություն

Solaron-ը սկսել է արևային վահանակների արտադրությունը հունիսի 29-ին, 2016թ․՝ դառնալով Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունը։

Բրենդ

Solaron բրենդը Profpanel ընկերության արտադրանքների համար գրանցված ապրանքանիշ է։

Նախագծեր

Իր գործունեության 8 տարիների ընթացքում Solaron-ն իրականացրել է ավելի քան 2000 նախագիծ Հայաստանում և արտերկրում։

Տարեկան արտադրողականություն

Մեր արևային կայանների տարեկան արտադրական հզորությունը 60 ՄՎտ է։

Նորարարություն

Solaron-ի մոտեցումների հիմքում նորարարությունն է, և մենք ակտիվորեն ինտեգրում ենք նորագույն տեխնոլոգիաները և լուծումները մեր նախագծերում։

Ծառայությունների աշխարհագրություն

Solaron-ի ծառայությունները հասանելի են Հայաստանի բոլոր մարզերում։

Solaron-ի մասին

«Solaron» ապրանքանիշը գրանցված ապրանքային նշան է Profpanel-ի կողմից արտադրված ապրանքների համար: Solaron ընկերությունը զրոյից միավորել է բիզնեսի կազմակերպման ոլորտում երկար տարիների փորձ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների:

Մենք հավատում ենք, որ վերականգնվող էներգիայի ռեսուրսները կարող են բարելավել մեր կյանքի որակը և նպաստել մեր երկրում կայուն զարգացմանը: Վերականգնվող էներգիայի համակարգերը գործնական, հուսալի և արդյունավետ լուծում են մարդկանց և շրջակա միջավայրի համար:

Մեր արտադրական գործընթացը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչը թույլ է տալիս հաշվի առնել հաճախորդների պահանջները՝ առաջարկելով բարձրորակ լուծումներ: Արտադրական գիծը բաղկացած է միաբյուրեղ, բազմաբյուրեղ երկկողմանի (bifacial) և PERC տիպի մոդուլներից, որոնք աչքի են ընկնում իրենց որակով, հուսալիությամբ և երաշխիքով:

Play Video

PIR R&D Լուծումներ

AI_molecula_2

Սոլարոնը, լինելով Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունը, հատուկ ուշադրություն է դարձրել կառուցված և կառուցվող շենքերի էներգաարդյունավետությանը։ 2016 թվականից ընկերությունը մշակում է արևային էներգիայի նորարարական լուծումներ, որոնք բարելավում են կյանքի որակը և նպաստում երկրի կայուն զարգացմանը։
Առավելագույն էներգաարդյունավետության հասնելու համար պահանջվում է շենքերի շահագործման ինտեգրված մոտեցում, որը ներառում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից բացի այլ լուծումների օգտագործում, որոնց թվում կարևոր դեր է խաղում բարձրորակ ջերմամեկուսացումը:

Այսօր շենքերին բաժին է ընկնում էներգիայի համաշխարհային սպառման առնվազն 40%-ը և ջերմոցային գազերի արտանետումների ավելի քան 1/3-ը: Արդյունավետ ջերմամեկուսացումը արևային էներգիայի օգտագործման հետ միասին օգնում է նվազագույնի հասցնել ջերմության կորուստը և նվազեցնել ռեսուրսների սպառումը ջեռուցման և հովացման համար:

Մեր գործընկերները

Արտադրություն

Մեր արտադրական գործընթացը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչը թույլ է տալիս ստանալ բարձրորակ արտադրանք և բավարարել մեր հաճախորդների պահանջները: 2017 թվականին Solaron-ը դարձավ հայկական առաջին ընկերությունը, որը սկսեց ֆոտովոլտային արևային վահանակների զանգվածային արտադրություն։

Որպես ծրագրի մաս, մենք երկարաժամկետ համագործակցություն ենք հաստատել ԵՄ-ի և Չինաստանի մի շարք կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների հետ:

Solaron-ն արտադրում է արևային վահանակներ Երևանում գտնվող իր արտադրամասում: Բարձրորակ արևային վահանակների արտադրությունն ապահովելու նպատակով, ընկերությունը ներդրումներ է կատարել իտալական հայտնի Ecoprogetti ընկերության ժամանակակից և նորարարական հոսքագծի մեջ: Այս հոսքագիծը հնարավորություն է տալիս լիովին ավտոմատացնել արտադրական գործընթացը և զգալիորեն մեծացնում է դրա հզորությունը:

Play Video

Ինչու՞ ընտրել Solaron

Առաջատարություն

Leadership

Հայաստանում առաջին արտադրողը

Որակ

Quality

Միջազգային չափանիշներին համապատասխան արևային ապրանքներ

Վերահսկում

Control

Քառաստիճան թեստավորում

Փորձառություն

Experience

Փորձառու և առաջատար մասնագետներ

Խելամիտ Գին

Fair Price

Ճկուն գնային քաղաքականություն

Նորարարություն

Innovation

Ստանդարտ և նորարար լուծումներ

Երաշխիք

Warranty

12 տարի գործարանային երաշխիք
25 տարի արտադրողականության երաշխիք

Հաճախորդամետություն

Customer Centricity

Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հիմնվելով նրա պահանջների և կարիքների վրա:

Solaron Լուծումներ

For Business Use

Տան համար

Մենք առաջարկում ենք արևային վահանակներ տան սեփականատերերին՝ տալով նրանց սեփական արևային համակարգի հսկողություն։

For Home Use

Բիզնեսի համար

Solaron արևային կայանները լավ մշակված են ձեռնարկություններին և կազմակերպություններին արևային էներգիայով հզորացնելու համար, ինչը արդյունավետորեն նվազեցնում է ածխածնի արտանետումը՝ միաժամանակ տալով էլ․ էներգիայի ծախսերի զգալի խնայողության:

Custom-Solutions

Անհատական լուծումներ

Մենք տրամադրում ենք անհատական արևային լուծումներ, որոնք լիովին համապատասխանում են ձեր կարիքներին և նպատակներին: Մենք հավատարիմ ենք արևային էներգիայի ոլորտում նորարարական լուծումներ առաջարկելուն: Մեր լայնածավալ հետազոտությունն ու զարգացումը, որը զուգորդվում է ճկուն արտադրական հնարավորություններով, մեզ հնարավորություն են տալիս ստեղծել յուրահատուկ առաջարկներ, որոնք անխափան կարող են աշխատել՝ թե BIPV նախագծերի, ՝ թե ինտեգրված ֆոտովոլտային արդատրանքի հետ: Ընտրելով Solaron-ի լուծումները՝ դուք կարող եք ակնկալել բարձր արժեք ունեցող վերջնական արտադրանք, բարձր արդյունավետություն և օգտակործման տևողություն, ինչպես նաև ծախսարդյունավետություն՝ նորարարության միջոցով:

Ինչպես ձեռք բերել Solaron արևային կայան

Կապ հաստատեք Solaron-ի հետ

Զանգահարեք, այցելեք գրասենյակ, լրացրեք գրանցման հայտը, ուղարկեք էլ․ հաղորդագություն կամ նամակ՝ սոցիալական ցանցերում։

Անվճար խորհրդատվություն

Ստացեք անվճար խորհրդատվություն մեր մասնագետներից։

Այց Solaron-ի մասնագետներից

Պլանավորեք Solaron-ի մասնագետների այցը՝ չափման տեղադիրքի և դիզայնի համար։ 

Ստորագրեք պայմանագիրը

Ստորագրեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ արևային կայանի տեղադրման համար։

Կատարեք վճարումները

Վստահ եղեք, որ բոլոր անհրաժեշտ վճարումները ժամանակին կատարված են։

Արևային կայանի տեղադրում

Solaron-ի մասնագետները կկոորդինացնեն կայանի տեղադրումը՝ նախապես հաստատված դիզայնով և ձեզ հարմար օրը։

Պատրա՞ստ եք սկսել

Կապ հաստատեք Solaron-ի թիմի հետ և ունեցեք ձեր սեփական արևային կայանը

Նորություններ և միջոցառումներ

Միջոցառումներ

Նորություններ

Solaron-ը սեպտեմբերի 6-8 կմասնակցի ARMENIA EXPO 2024-ին, որը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center-ի կազմակերպած ցուցահանդեսն է: Այն տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի 6-ից 8-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

03.09.2024

Local News

Կարդալ ավելին

Արևային Տանիք
Կիսաճկուն Արևային Վահանակ
Կիսաթափանցիկ Արևային Վահանակ
Գունավոր Արևային Ֆասադային Վահանակ

Կենդանի ցուցադրմամբ այցելուները կարող էին տեսնել ապրանքատեսականին և ծանոթանալ մանրամասներին:

Solaron-ը շարունակում է իր ակտիվ գործունեությունը արևային էներգիայի ոլորտում՝ առաջարկելով ինչպես ստանդարտ, այնպես էլ անհատականացված լուծումներ իր հաճախորդների համար։

Նոր ապրանքներ մեր խանութում (e-shop)

02.08.2024

Local News

Կարդալ ավելին

Solaron-ը մայիսի 17-19 կմասնակցի տարվա ամենամեծ շինարարական ցուցահանդեսին՝ 𝐂𝐎𝐍𝐒𝐓𝐑𝐔𝐂𝐓𝐈𝐎𝐍 𝐀𝐍𝐃 𝐈𝐍𝐓𝐄𝐑𝐈𝐎𝐑 𝐄𝐗𝐏𝐎 𝟐𝟎𝟐𝟒-ին։

13.05.2024

Local News

Կարդալ ավելին

Արևային Տանիք
Կիսաճկուն Արևային Վահանակ
Կիսաթափանցիկ Արևային Վահանակ
Գունավոր Արևային Ֆասադային Վահանակ

Կենդանի ցուցադրմամբ այցելուները կարող էին տեսնել ապրանքատեսականին և ծանոթանալ մանրամասներին:

Solaron-ը շարունակում է իր ակտիվ գործունեությունը արևային էներգիայի ոլորտում՝ առաջարկելով ինչպես ստանդարտ, այնպես էլ անհատականացված լուծումներ իր հաճախորդների համար։

Բլոգ – Ինչպես ձեռք բերել արևային կայան

19.04.2024

Local News

Կարդալ ավելին

Վերջնականապես հասկանալով արևային կայանի օգտակարությունը շատ մարդիկ չեն հապաղում և անմիջապես ցանկանում են տեղադրել իրենց տան կամ բիզնեսի համար արևային կայան և որքան հնարավոր է կարճ ժամկետներում վայելել հոսանքի խնայողությունը։ Սակայն մինչ արևային կայան ձեռք բերելը, հարկավոր է հաշվի առնել մի քանի կարևոր գործոն․․․

Կարդալ ավելին

Պատրա՞ստ եք տեսնել՝ որքան կարող եք խնայել Solaron-ի հետ

Օգտագործեք Solaron-ի հաշվիչը

Հաճախ Տրվող Հարցեր

Արևային վահանակներն արտադրական գործընթացը բաժանվում է հումքի՝ սիլիցիումի մշակման, արևային բջիջների մշակման, վահանակների համակցնման, թեստավորման և վերջնակնացման փուլերի։

Արևային վահանակների արտադրության մեջ օգտագործվող հիմնական նյութը  սիլիցիումն է:  Սիլիցիումի շերտերն օգտագործվում են արևային  բջիջների ստեղծման համար,  որոնց միացվում են այլ բաղադրիչներ ապակի, մետաղական շրջանակներ և էլեկտրալարեր՝ ձևավորելով ամբողջական արևային վահանակը:

Արևային վահանակները ծառայում են մոտ 25-30 տարի։
Ըստ պաշտոնական տվյալների արևային կայանի շահագործման առաջին տարում վահանակների էֆեկտիվությունը պակասում է 2-3%-ով, դա փաստ է, իսկ հետո ամեն տարի պակասում է 0.5%-ով, հետևաբար պակասում է ընդհանուր կայանի հզորությունը: Այսինքն Ձեր 3կՎտ-ոց կայանի հզորությունը արդեն իսկ 25 տարի հետո կպակասի մոտ 15%-ով և կարտադրի 2.5կՎտ: Ուստի Ձեր գնած 3 կՎտ-ը 10,20, առավել ևս 30 տարուց էլ 3կՎտ հզորություն չի ապահովելու:

Տվյալ գործընթացն իրականացվում է  էլեկտրաէներգիայի ֆոլովոլտային հատկության շնորհիվ։  արևի ճառագայթն անցնում է արևային բջջի միջով,  խթանելով սիլիցիումի  էլեկտրոնները ՝ ստեղծում  էլեկտրական հոսանք։ Այս հոսանքն այնուհետ դառնում է օգտագործելի էլեկտրաէներգիա։

Իհարկե, Երբ արևային վահանակն այլևս չի ծառայում իր նպատակին, դրա հումքն ինչպիսիք են ապակին, ալյումինը,  սիլիցիումը, կարող են վերամշակվել և օգտագործվել նոր արևային վահանակների արտադրության մեջ։

Տեխնոլոգիական զարգացումը մեծ դեր ունի արևային վահանակների բարելավման և արտադրության ոլորտում։  Դա բերում է արդյունավետության բարձրացմանը, ծախսերի նվազեցմանը, նոր հումքի և արտադրական  յուրահատկությունների  զարգացմանը՝ միաժամանակ դարձնելով արևային վահանակների արտադրությունն ավելի հասանելի։

Տվյալ հատկանիշները ստուգվում են տարբեր թեստավորումների և որակի ապահովման վերահսկման միջոցով։  Դրանք ներառում են՝ ջերմակայունության, խոնավության, մեխանիկական  ճնշման և էլեկտրականության թեստավորումներ։ Ավելին, վահանակներն անցնում են սերտիֆիկացման գործընթաց, որպեսզի համապատասխանեն շուկայական ստանդարտներին և ապահովեն երկարաժամկետ գործուներություն։

ՍՏԱՆԱԼ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅԱՆԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ

Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, և մենք շուտով կապ կհաստատենք Ձեզ հետ։

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ