Լուծումներ

Պոմպային համակարգեր և ճանապարհային լուսավորություն

Պոմպային համակարգեր և ճանապարհային լուսավորություն


Նման համակարգերը հարմար են միայն որոշակի կիրառումների համար, ինչպիսիք են «արևային փողոցային լամպերը» կամ ջրային պոմպերի հետ ինտեգրված համակարգերը՝ նախատեսված ոռոգման և տնային օգտագործման համար:

Ջրային պոմպերով արևային համակարգերը վերջին տարիներին համաշխարհային ճանաչում են ստանցել:Նրանք գաղափարապես կարող են բաժանվել երկու դասի `ջրի պահեստավորման և ուղղակիորեն օգտագործման: Որոշ դեպքերում դուք կարող եք հրաժարվել ջրի պահեստային բաքից և օգտագործել այն ուղղակիորեն արևային ժամերին ոռոգման համար: Անհրաժեշտության դեպքում այդպիսի համակարգը կարելի է պարզապես անջատել, օրինակ, եթե ջրելու կարիք չկա չնայած արևոտ օրվան: Սակայն կենցաղային կարիքների համար ջրի օգտագործման դեպքում անհրաժեշտ է ջրի պահեստային բաք: Ի դեպ, այս բաքը փոխարինում է էլեկտրական մարտկոցներին: Արևոտ օրերին հավաքված ջուրը կարող է օգտագործվել ցանկացած ժամանակ, եթե ջրի բաքը ավելի բարձր մակարդակի վրա է:

Արևային պոմպի հիմնական բաղադրիչներն են՝

  • արևային վահանակներ
  • լիցքավորիչ կամ փոխակերպիչ (եթե օգտագործեք պոմպը AC շարժիչով)
  • պոմպ