Լուծումներ

Օֆգրիդ

Օֆգրիդ արևային համակարգեր


Օֆգրիդ համակարգերը էլեկտրաէներգիայի սպառողի համար ակնհայտ այլընտրանք են ցանցին հոսանքի փոխանցման օրենսդրական բազայի բացակայության դեպքում: Այնուամենայնիվ, այդ համակարգերը որոշակի առավելություններ ունեն նաև Օնգրիդ համակարգերի նկատմամբ: Նախ, նրանք կարող են աշխատել ցանցի բացակայության դեպքում կամ հանդիսանալ էլեկտրաէներգիայի կուտակման աղբյուր` վթարի դեպքում, և, երկրերդ, որոշ դեպքերում նրանք կարող են սպառողին տալ անկախության զգացում, որը որոշ մարդկանց համար շատ կարևոր է: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Օֆգրիդ համակարգ օգտագործելով՝  սպառողը սկսում է հասկանալ էլեկտրաէներգիայի իրական արժեքը ավելի հստակ, նրա կենսակերպը փոխվում է, մարդը ավելի է մոտենում բնությանը և «արևին»:

Նման համակարգերի հիմնական թերությունը դրանց համեմատաբար բարձր արժեքն է, մարտկոցների պարբերական փոխարինման  և դրանց պահպանման անհրաժեշտությունը, և ամենակարևոր թերությունը ձմռանը հյուսիսային լայնություններում այս համակարգերի կիրառման  անկարողությունն է: Մի քանի անընդմեջ ամպամած օրերը կհանգեցնեն մարտկոցների ամբողջական լիցքաթափմանը:

Օֆգրիդ կայանների հիմնական բաղադրիչներն են՝

  • Արևային վահանակներ
  • Մարտկոցի լիցքավորման վերահսկիչ
  • Վերալիցքավորվող մարտկոցներ
  • Օֆգրիդ փոխակերպիչ
  • Դիզելային գեներատոր (ըստ ցանկության) կամ ցանցի առկայություն

Պատրաստի լուծումներ  ցանցից անկախ  (Off-Grid)  ՖՎ էլեկտրակայանների համար