GTM Research ընկերությունը, որն իրականացանում է աշխարհի շուկաների դինամիկայի հետազոտություններ, վերջերս հրապարակել է աշխարհում վերականգնվող  էներգիայի զարգացման կանխատեսումների վերաբերյալ կատարված հետազոտությունների արդյունքները։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ Եվրոպայում  վերականգնվող էներգիայի աղբյուրների նկատմամբ պահանջարկը 2018 թվականին մեծացել է մոտ 35%-ով, ընդ որում, առավել շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Իսպանիայում և Նիդերլանդներում։ Հենց այս երկրներն են պլանավորում իրականացնել թվով ամենախոշոր նախագծերը գալիք երկու տարիներին։ Իսպանիան նախատեսում է իրականացնել ծրագրեր ընդհանուր հզորությամբ մինչև 1․4 ԳՎտ, իսկ Նիդերլանդները՝ 1 ԳՎտ։ Անհրաժեշտ է նշել, որ Գերմանիան և Ֆրանսիան կհասնեն նման արդյունքների արդեն իսկ մինչև այս տարվա վերջ։

Լատինական Ամերիկան նախատեսում է կրկնապատկել իր վերականգնվող էներգիայի արտադրության քանակն այս տարի մոտ երկու անգամ։ Չէ որ Բրազիլիան և Մեքսիկան այս ուղղությամբ վերջին տարիներին հսկայական աշխատանք արդեն կատարել են։ Հետազոտողների կարծիքով, Մեքսիկան կդառնա ռեգիոնում արևային էներգետիկայի հիմնական առաջնորդը մոտակա 5 տարիներին։

Տեմպերով չեն զիջում նաև Հարավային Ամերիկան, Ավստրալիան և Եգիպտոսը։ Այդ երկրները նախատեսում են հասցնել իրենց հնարավորությունները մինչև 1 ԳՎտ հզորությամբ արդեն իսկ մինչև 2018 թվականի վերջը։ Ըստ արված հետազոտությունների, 2017-2022 թվականների ընթացքում մոտ 606 ԳՎտ էներգիա աշխարհում կարտադրվի ի շնորհիվ արևային էներգիայի։ Իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրներին ամբողջովին անցումը տեղի կունենա մինչև 2050 թվականը։

Աղբյուրը՝ այստեղ։