Այսօր Walton Electric Membership Corporation (EMC) ընկերությունը հայտարարել է նոր գործարքի մասին, որը ներկայացվում է ավելի քան 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երեք արևային էլեկտրակայանների կառուցման մասին, որից ամենախոշորը ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Early County-ն է՝ ընդհանուր 102,5 ՄՎտ հզորությամբ էլեկըտրակայանը, որը կկառուցի Silicon Ranch ընկերությունը։ Արևային էլեկտրակայանները ԱՄՆ-ում կօգտագործեն կորեական արտադրության Hanwha Q CELLS մոդուլներ։ Ըստ էության, Թրամպի արդյունաբերական քաղաքականությունն իր պտուղներն է տալիս։ Երկու արևային էլեկտրակայան կկառուցվի Strata Solar ընկերության կողմից։

Բոլոր այդ էլեկտրակայաններն աշխատելու են առանց բացառությամբ Facebook-ի համար, որոնք կոչված կլինեն էլեկտրաէներգիա տրամադրել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի  Newton County-ի սոցիալական ցանցի նոր դատա-կենտրոնին։ Walton Electric Membership Corporation (EMC) ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ Facebook-ը նախատեսում է ստանալ առանց բացառության 100 տոկոս  արևային էլեկտրաէներգիա։

Աղբյուրը՝ այստեղ։