SOLARON.am

Հայաստանում Արևային Վահանակների Առաջին Արտադրողը

Հասանելի Նորարարական Տեխնոլոգիաներ

Արդյունավետ Լուծումներ Տան և Բիզնեսի Համար

Արտադրության Ճշգրտություն և Բարձրորակ Արտադրանք

Շինություններում Ինտեգրված 1–ին Արևային Լուծումները Հայաստանում

Համառոտ

Պատմություն

Solaron-ը սկսել է արևային վահանակների արտադրությունը հունիսի 29-ին, 2016թ․՝ դառնալով Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունը։

Բրենդ

Solaron բրենդը Profpanel ընկերության արտադրանքների համար գրանցված ապրանքանիշ է։

Նախագծեր

Իր գործունեության 8 տարիների ընթացքում Solaron-ն իրականացրել է ավելի քան 1400 նախագիծ Հայաստանում և արտերկրում։

Տարեկան արտադրողականություն

Մեր արևային կայանների տարեկան արտադրական հզորությունը 60 ՄՎտ է։

Նորարարություն

Solaron-ի մոտեցումների հիմքում նորարարությունն է, և մենք ակտիվորեն ինտեգրում ենք նորագույն տեխնոլոգիաները և լուծումները մեր նախագծերում։

Ծառայությունների աշխարհագրություն

Solaron-ի ծառայությունները հասանելի են Հայաստանի բոլոր մարզերում։

Solaron-ի մասին

«Solaron» ապրանքանիշը գրանցված ապրանքային նշան է Profpanel-ի կողմից արտադրված ապրանքների համար: Solaron ընկերությունը զրոյից միավորել է բիզնեսի կազմակերպման ոլորտում երկար տարիների փորձ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների:

Մենք հավատում ենք, որ վերականգնվող էներգիայի ռեսուրսները կարող են բարելավել մեր կյանքի որակը և նպաստել մեր երկրում կայուն զարգացմանը: Վերականգնվող էներգիայի համակարգերը գործնական, հուսալի և արդյունավետ լուծում են մարդկանց և շրջակա միջավայրի համար:

Մեր արտադրական գործընթացը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչը թույլ է տալիս հաշվի առնել հաճախորդների պահանջները՝ առաջարկելով բարձրորակ լուծումներ: Արտադրական գիծը բաղկացած է միաբյուրեղ, բազմաբյուրեղ երկկողմանի (bifacial) և PERC տիպի մոդուլներից, որոնք աչքի են ընկնում իրենց որակով, հուսալիությամբ և երաշխիքով:

Play Video

Մեր գործընկերները

Արտադրություն

Մեր արտադրական գործընթացը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչը թույլ է տալիս ստանալ բարձրորակ արտադրանք և բավարարել մեր հաճախորդների պահանջները: 2017 թվականին Solaron-ը դարձավ հայկական առաջին ընկերությունը, որը սկսեց ֆոտովոլտային արևային վահանակների զանգվածային արտադրություն։

Որպես ծրագրի մաս, մենք երկարաժամկետ համագործակցություն ենք հաստատել ԵՄ-ի և Չինաստանի մի շարք կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների հետ:

Solaron-ն արտադրում է արևային վահանակներ Երևանում գտնվող իր արտադրամասում: Բարձրորակ արևային վահանակների արտադրությունն ապահովելու նպատակով, ընկերությունը ներդրումներ է կատարել իտալական հայտնի Ecoprogetti ընկերության ժամանակակից և նորարարական հոսքագծի մեջ: Այս հոսքագիծը հնարավորություն է տալիս լիովին ավտոմատացնել արտադրական գործընթացը և զգալիորեն մեծացնում է դրա հզորությունը:

Play Video

Ինչու՞ ընտրել Solaron

Առաջատարություն

Leadership

Հայաստանում առաջին արտադրողը

Որակ

Quality

Միջազգային չափանիշներին համապատասխան արևային ապրանքներ

Վերահսկում

Control

Քառաստիճան թեստավորում

Փորձառություն

Experience

Փորձառու և առաջատար մասնագետներ

Խելամիտ Գին

Fair Price

Ճկուն գնային քաղաքականություն

Նորարարություն

Innovation

Ստանդարտ և նորարար լուծումներ

Երաշխիք

Warranty

12 տարի գործարանային երաշխիք
25 տարի արտադրողականության երաշխիք

Հաճախորդամետություն

Customer Centricity

Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հիմնվելով նրա պահանջների և կարիքների վրա:

Solaron Լուծումներ

For Business Use

Տան համար

Մենք առաջարկում ենք արևային վահանակներ տան սեփականատերերին՝ տալով նրանց սեփական արևային համակարգի հսկողություն։

For Home Use

Բիզնեսի համար

Solaron արևային կայանները լավ մշակված են ձեռնարկություններին և կազմակերպություններին արևային էներգիայով հզորացնելու համար, ինչը արդյունավետորեն նվազեցնում է ածխածնի արտանետումը՝ միաժամանակ տալով էլ․ էներգիայի ծախսերի զգալի խնայողության:

Custom-Solutions

Անհատական լուծումներ

Մենք տրամադրում ենք անհատական արևային լուծումներ, որոնք լիովին համապատասխանում են ձեր կարիքներին և նպատակներին: Մենք հավատարիմ ենք արևային էներգիայի ոլորտում նորարարական լուծումներ առաջարկելուն: Մեր լայնածավալ հետազոտությունն ու զարգացումը, որը զուգորդվում է ճկուն արտադրական հնարավորություններով, մեզ հնարավորություն են տալիս ստեղծել յուրահատուկ առաջարկներ, որոնք անխափան կարող են աշխատել՝ թե BIPV նախագծերի, ՝ թե ինտեգրված ֆոտովոլտային արդատրանքի հետ: Ընտրելով Solaron-ի լուծումները՝ դուք կարող եք ակնկալել բարձր արժեք ունեցող վերջնական արտադրանք, բարձր արդյունավետություն և օգտակործման տևողություն, ինչպես նաև ծախսարդյունավետություն՝ նորարարության միջոցով:

Ինչպես ձեռք բերել Solaron արևային կայան

Կապ հաստատեք Solaron-ի հետ

Զանգահարեք, այցելեք գրասենյակ, լրացրեք գրանցման հայտը, ուղարկեք էլ․ հաղորդագություն կամ նամակ՝ սոցիալական ցանցերում։

Անվճար խորհրդատվություն

Ստացեք անվճար խորհրդատվություն մեր մասնագետներից։

Այց Solaron-ի մասնագետներից

Պլանավորեք Solaron-ի մասնագետների այցը՝ չափման տեղադիրքի և դիզայնի համար։ 

Ստորագրեք պայմանագիրը

Ստորագրեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ արևային կայանի տեղադրման համար։

Կատարեք վճարումները

Վստահ եղեք, որ բոլոր անհրաժեշտ վճարումները ժամանակին կատարված են։

Արևային կայանի տեղադրում

Solaron-ի մասնագետները կկոորդինացնեն կայանի տեղադրումը՝ նախապես հաստատված դիզայնով և ձեզ հարմար օրը։

Պատրա՞ստ եք սկսել

Կապ հաստատեք Solaron-ի թիմի հետ և ունեցեք ձեր սեփական արևային կայանը

Նորություններ և միջոցառումներ

Միջոցառումներ

Նորություններ

Հատուկ գին Mono PERC-180 արևային վահանակների համար

17.02.2024

Local News

Կարդալ ավելին

Ակցիա Հատուկ գին 28800 19000 Դ Mono PERC-180 արևային վահանակների համար

Մանրամասների համար անցիր հղումով` https://www.solaron.am/akcianer/

Նոր տարին, նոր կայքով

07.12.2023

Local News

Կարդալ ավելին

Solaron-ի նոր կայքում դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները արևային կայանների տեսակների, SolarOn-ի հատուկ լուծումների, առաջարկվող հատուկ ակցիաների-առաջարկների և այլնի մասին։ ✅ Իսկ հատուկ հաշվիչի միջոցով դուք կարող եք հաշվարկել ձեր ապագա խնայողությունները և ձեզ անհրաժեշտ կայանի մոտավոր հզորությունը։ Նոր կայք, նոր հնարավորություններ:

Սև Ուրբաթ — Հատուկ գին արևային վահանակների համար ՝

07.12.2023

Local News

Կարդալ ավելին

Մինչև Նոյեմբերի 30 արևային վահանակների համար կգործի աննախադեպ գին՝ ընդամենը 48.000 դրամ։
Վահանակների տեսակ’ SLN-72G1 Mono PERC 390
Նոմինալ հզորություն (Pmax)’ 390 Վատտ
Տես վահանակների մանրամասն նկարագրություն > Արևային կայաններ և լուծումներ ☀ Ակցիաներ | Solaron

Հատուկ Գնային Առաջարկ՝ Solaron Շարժական Արևային Կայանի Համար

01.11.2023

Promo

Կարդալ ավելին

Շարժական ֆոտովոլտային արևային կայանը ոչ ցանցային լուծում է, որը մատակարարում է էլ․ էներգիա ցանկացած վայրում։
Solaron շարժական արևային կայանն ապահովում է էլ․էներգիայի ամենօրյա 8 ժամյա անդադար մատակարարում:

Հզորություն՝ 520 W
Կայանի գինը' 750 000 Դ
Վերջնաժամկետ' 20.11.2023

Մանրամասների համար' Ակցիաներ

Պատրա՞ստ եք տեսնել՝ որքան կարող եք խնայել Solaron-ի հետ

Օգտագործեք Solaron-ի հաշվիչը

Հաճախ Տրվող Հարցեր

Արևային վահանակներն արտադրական գործընթացը բաժանվում է հումքի՝ սիլիցիումի մշակման, արևային բջիջների մշակման, վահանակների համակցնման, թեստավորման և վերջնակնացման փուլերի։

Արևային վահանակների արտադրության մեջ օգտագործվող հիմնական նյութը  սիլիցիումն է:  Սիլիցիումի շերտերն օգտագործվում են արևային  բջիջների ստեղծման համար,  որոնց միացվում են այլ բաղադրիչներ ապակի, մետաղական շրջանակներ և էլեկտրալարեր՝ ձևավորելով ամբողջական արևային վահանակը:

Արևային վահանակները ծառայում են մոտ 25-30 տարի։
Ըստ պաշտոնական տվյալների արևային կայանի շահագործման առաջին տարում վահանակների էֆեկտիվությունը պակասում է 2-3%-ով, դա փաստ է, իսկ հետո ամեն տարի պակասում է 0.5%-ով, հետևաբար պակասում է ընդհանուր կայանի հզորությունը: Այսինքն Ձեր 3կՎտ-ոց կայանի հզորությունը արդեն իսկ 25 տարի հետո կպակասի մոտ 15%-ով և կարտադրի 2.5կՎտ: Ուստի Ձեր գնած 3 կՎտ-ը 10,20, առավել ևս 30 տարուց էլ 3կՎտ հզորություն չի ապահովելու:

Տվյալ գործընթացն իրականացվում է  էլեկտրաէներգիայի ֆոլովոլտային հատկության շնորհիվ։  արևի ճառագայթն անցնում է արևային բջջի միջով,  խթանելով սիլիցիումի  էլեկտրոնները ՝ ստեղծում  էլեկտրական հոսանք։ Այս հոսանքն այնուհետ դառնում է օգտագործելի էլեկտրաէներգիա։

Իհարկե, Երբ արևային վահանակն այլևս չի ծառայում իր նպատակին, դրա հումքն ինչպիսիք են ապակին, ալյումինը,  սիլիցիումը, կարող են վերամշակվել և օգտագործվել նոր արևային վահանակների արտադրության մեջ։

Տեխնոլոգիական զարգացումը մեծ դեր ունի արևային վահանակների բարելավման և արտադրության ոլորտում։  Դա բերում է արդյունավետության բարձրացմանը, ծախսերի նվազեցմանը, նոր հումքի և արտադրական  յուրահատկությունների  զարգացմանը՝ միաժամանակ դարձնելով արևային վահանակների արտադրությունն ավելի հասանելի։

Տվյալ հատկանիշները ստուգվում են տարբեր թեստավորումների և որակի ապահովման վերահսկման միջոցով։  Դրանք ներառում են՝ ջերմակայունության, խոնավության, մեխանիկական  ճնշման և էլեկտրականության թեստավորումներ։ Ավելին, վահանակներն անցնում են սերտիֆիկացման գործընթաց, որպեսզի համապատասխանեն շուկայական ստանդարտներին և ապահովեն երկարաժամկետ գործուներություն։

ՍՏԱՆԱԼ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, և մենք շուտով կապ կհաստատենք Ձեզ հետ։