Մեր Մասին

Պրոֆպանել ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն իր գործունեությունը սկսել է ծավալել արևային վահանակների արտադրության ոլորտում 2016 թվականից: Մեր ընկեությունը հանդիսանում է Հայաստանում առաջին և միակ արևային վահանակներ արտադրող ընկերություն, որի արտադրական հզորությունը հասնում է տարեկան մոտ 10 մեգավատ: Solaron ապրանքանիշը հանդիսանում է գրանցված ապրանքային նշան Պրոֆպանել ընկերության արտադրանքի համար: Մեր ընկերությունում համախմբվել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ունեն զրոյից բիզնեսի կազմակերպման տարիների փորձ: Մենք համոզված ենք, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կարող են բարելավել մեր կյանքի որակը եւ խթանել կայուն զարգացումը մեր երկրում: Վերականգնվող էներգետիկ համակարգերը պրակտիկ են, հուսալի, արդյունավետ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար:

Մեր արտադրական պրոցեսը համապատասխանում է միջազգային ընդունված չափանիշներին, ինչը թույլ է տալիս հարմարվել հաճախորդի պահանջներին` առաջարկելով բարձորակ արտադրանք: Տեսականին բաղկացած է մոնոկրիստալ, պոլիկրիստալ և perc տեսակի մոդուլներից, որոնք առանձնանում են իրենց որակով, հուսալիությամբ և երաշխիքային սպասարկումով: Պրոֆպանել ընկերությունը մատուցում է ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց, ինչպես նաև պարտաստ ենք համագործակցել այն  ընկերությունների հետ, որոնք զբաղվում են արևային վահանակների տեղադրմամբ: Ավելին, Պրոֆպանել ընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել գործակալների ցանց՝ բաղկացած սկսնակ (start-up) ընկերություններից, որոնք մասնագիտացված են արևային վահանակների տեղադրման և միացման գործում:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Պրոֆպանել ընկերությունը Solaron ապրանքանիշով մտադիր է դառնալ Հայաստանում առաջին ֆոտովոլտային արևային վահանակների զանգվածային արտադրող ընկերություն: Այս նախածի շրջանակներում մենք երկարաժամկետ փոխհամագործակցության կապեր ենք հաստատել ԵՄ և Չիանստանի կազմակերպությունների ու հետազոտական կենտրոնների հետ:

Հասանելիություն Հանրությանը

Արևային վահանակների արտադրություն՝ գնային առումով հասանելի հանրության լայն շերտերին

Էներգախնայողության Համակարգ

Հայաստանում էներգիայի մատակարարման բաշխված համակարգի ստեղծում՝ հանրության լայն շրջանակներին էլեկտրաէներգիայի արտադրության գործում ներգրավման ճանապարհով

Արևային Էներգիայի Գաղափարը

Հայաստանում արևային էներգետիկայի գաղափարի տարածում

Իրազեկման Կենտրոն

Հայաստանում ֆոտովոլտաիկի ոլորտում իրազեկության կենտրոնի ձևավորում

Ընդհանուր առմամբ, ինչպես մենք ենք կարծում, այս ծրագրի իրագործումը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախացմանը, և սա լավ ազդակ կարող է հանդիսանալ ներգրավելու պետության գիտական կադրերին գիտության արագ զարգացող ոլորտ՝ ֆոտովոլտաիկայի ոլորտ:

Ծառայություններ

Արևային համակարգերի նախագծում և հաշվարկներ

Արդյունավետ արևային համակարգերի կյանքի կոչման կարևոր գրավականը ճշգրիտ հաշվարկներն ու նախագծերի պատրաստումն է: Մեր թիմի բարձր որակավորում ունեցող մասնագետները պատրաստ են օգնել ձեզ ձեր արեգակնային կայանների նախագծման մեջ: Այս ամենը կատարվում է` ելնելով պատվիրատուի անհատական պահանջմունքներից, տեղանքի ուսումնասիրությունից հետո դրա առանձնահատկությունների վերլուծությունից և արդյունքում ընտրվում է  ամենաշահավետ տարբերակը որպես լուծում:

Արևային համակարգերի տեղադրում և շահագործում

Հիմնվելով անձնական փորձի և մեր գործընկերների փորձի վրա` մենք ցուցաբերում ենք որակյալ աջակցություն արևային համակարգերի տեղադրման և շահագործման բոլոր փուլերում: Այդ ամենը կատարվում է սեղմ ժամկետներում բաձրակարգ մասնագետների կողմից:  Անհրաժեշտության դեպքում մեր ինժեներները կարող են այցելել համակարգի տեղադրման վայր` համոզվելու, որ բոլոր սարքավորումները և բաղադրիչ տարրեը տեղադրվել և աշխատում են իդեալական, նպատակ ունենալով արդյունքում լինել համոզված, որ հաճախորդը լիովին գոհ է վերջնական արդյունքից և համակարգը աշխատում է անխափան։

Երաշխիք

Ընկերությունը իր արտադրած վահանակների համար տրամադրում է 10 տարի երաշխիք, որոնք ունեն 25 տարի շահագործման ժամկետ: 10 տարվա ընթացքում մենք  պատրաստ ենք փոխարինել դրանք լիովին նոր վահանակներով, եթե դրանց ՕԳԳ կորուստը գերազանցում է կորստի ընդունված չափանիշը։

Խորհրդատվական ծառայություններ

Մենք միշտ պատրաստ ենք աջակցել մեր հաճախորդներին, տրամադրել պահանջվող ինֆորմացիա և խորհրդատվություն մեր ապրանքների և արտադրանքի վերաբերյալ՝ սպասարկելով ոչ միայն մինչև վաճառքը, այլ նաև վաճառքից հետո: Ձեր հարցադրումները խնդրում ենք ուղարկեք մեզ, և մենք Ձեզ կառաջարկենք լուծման լավագույն տարբերակը:

Վերապատրաստման դասընթացների կազմակերպում

Մենք կազմակերպում ենք վերապատրաստման դասընթացներ մեր գործընկերների համար վերականգնվող էներգետիկ տենդենցների, արևային էներգիայի, տեխնիկական պրոցեսների կատարելագործման և այլնի վերաբերյալ` հարմարեցնելով դասընթացի բովանդակությունը կոնկրետ թիրախային խմբի կարիքներին: Դասընթացը չի սահմանափակվում միայն տեսական նյութի տրամադրմամբ, նաև ներառվում են գործնական աշխատանքներ: Ուսուցումը կազմակերպվում է պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, անհրաժեշտության դեպքում ներգրավելով նեղ մասնագետների:

Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվության տրամադրում

Պրոֆպանել ընկերությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի շուկայում աշխատող ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հետ: Մեր ֆինանսական գործիչները մշակել և առաջարկում են մի շարք գործիքներ, որոնք ուղղված են հաճախորդների կապիտալ ծախսերի կրճատմանը՝ մրցունակ տոկոսադրույքով արդյունավետ լիզինգային սխեմաների կիրառման ճանապարհով, և մենք կընտրենք ձեր նախագծի համար առավել արդյունավետ լուծումը։

ՄԵՐ Արտադրանքը

Մեր սարքավորումները և արտադրական ցիկլը

«Ստրինգեր»- սարքավորում, որն իրականացնում է պահանջվող երկարության արևային բջիջների հաջորդական շղթայական ավտոմատ զոդում:

Աշխատակայանը պատրաստի լարերի կուտակման և փոխմիացման, «սենդվիչ»-ի կազմման համար է, որը բաղկացած է դյուրակայուն ապակուց, մոտավոր պատրաստված կնիքի թիթեղից (EVA), ֆոտոգալվանային բջիջներից (բջիջներ), EVA-ի երկրորդ շերտից և հիմքից (Tedlar, TPT): Հենց այս փուլում է ձևավորվում  ապագա արևային վահանակի ներքին էլեկտրական սխեման, դրա աշխատանքային լարումը և հոսանքը:

EL- Tester-ը բջիջների ճաքերի և այլ վնասների առկայության ստուգումն է շերտավորումից առաջ և հետո, որոնք անտեսանելի են անզեն աչքով: Հավաքված վահանակի արտադրանքը տեղադրվում է աշխատանքային մակերեսին և նրա վրա անընդմեջ ճնշում է գործադրվում, շղթայով անցնող հոսանքը  ինֆրակարմիր ճառագայթման պատճառ է հանդիսանում: Ճառագայթման հավասարությունը վկայում է  որակյալ վահանակի մասին:  Եթե ճառագայթումը անհավասար է, ապա փորձասարքում ներկառուցված տեսախցիկը արձանագրում է թերի տարածքը: Այս սարքավորումները, խիստ ասած, պարտադիր չեն, բայց մենք հավատարիմ մնալով որակի խիստ չափանիշներին, հանդիսանում ենք այս փորձասարքի օգտագործման կողմնակից արդարական փուլում երկակի անգամ` յուրաքանչյուր վահանակի շերտավորումից առաջ և հետո:

Ֆոտոգալվանային բջիջներից, ապակուց և կնիքի թիթղներից կազմված «սենդվիչ»-ը EL Tester ստուգում անցնելուց հետո մտնում է ավտոմատ շերտավորման հաստոց, որտեղ լամինսացվում է բարձր ջերմաստիճանի և և բարձր ճնշման ներքո:

Նախորդ փուլում ստացված  «լամինատ»-ը արդեն կարող է տալ էլեկտրական հոսանք` արեգակնային ճառագայթման ազդեցությամբ, սակայն նրան դեռ պետք է տրվի կարծրություն, ինչը արվում է վահանակի շուրջ ալյումինե շրջանակի օգնությամբ: Շրջանակը տեղադրվում է օդաճնշման շրջանակ հավաքող հաստոցի միջոցով:

Արեգակնային նմանակիչ, IV-Tester. Սարքավորում, որը ստուգում է պատրաստի արևային վահանակի գործառնական բնութագրերը` կարճ միացում և բաց շղթայի լարում: Աշխատանքային մակերեսը կազմում է 2000×1100 մմ, իսկ ճառագայթման ինտենսիվությունը 1,5AM (1000 Վտ / մ ²) է:

Արևային վահանակների արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներ

Բջջային հիքով ֆոտովոլտային վահանակների արտադրության փուլերը

Մեր կողմից արտադրվող ֆոտովոլտային վահանակների հիմքը հանդիսանում է ֆոտոէլոկտրական բջիջները (solar cells): Բջիջների արտադրման գործընթացը սկսվում է ավազից որակյալ սիլիցիումի արտադրությունից: Ֆոտովոլտային մոդուլներում կիրառելու համար սիլիցիումի մաքրությունը պետք է  լինի > 5N (99.999%)-դա «արևային սիլիցիումն է»:  Այս գործընթացը շատ էներգատար է, և մաքուր սիլիցիումի յուրաքանչյուր տոննային բաժին է ընկնում չորս տոննա թափոն: Այնուհետև, հաջորդ փուլում, սիլիցիումի հումքից պատրաստվում է սիլիցիումի կտոր: Միաբյուրեղ սիլիցիումի դեպքում այն աճեցնում են սերմնային նյութից և մաքրում են պարբերաբար հալելով ու հաջորդիվ բյուրեղացնելով (Չոխրալսկիի մեթոդ): Բազմաբյուրեղ կտորների դեպքում հալեցված սիլիցիումը լցվում է ուղղանկյունաձև ֆորմաների մեջ և սառեցվում: Այսպիսով, սիլիցիումի բազմաբյուրեղ կտորը բացկացած է առանձին անկանոն միաբյուրեղներից: Երկու դեպքում էլ կտորների մեջ ավելացվում է բորի ատոմների ոչ մեծ քանակություն, ինչը տալիս է սիլիցիումին  p-տեսակի կիսահաղորդչի հատկություն: Հետագայում կտորները կտրատվում են թիթեղների տեսքով, որոնք կոչվում են «վաֆլի» (wafers):

Եվ արդեն «վաֆլիից» արտադրվում է ֆոտովոլտային (կամ արևային) բջիջներ (solar cell), բարձր ջերմաստիճանում համապատասխան քանակի ֆոսֆորի ատոմներ ներգրավելու ճանապարհով, որպեսզի ձևավորվի p-n հանգույց և մետաղացում (արծաթե հոսանքաբեր կապերի իրականացում): Արևային բջիջները արտադրվում են ավտոմատացված հոսքագծերով, փորձարկվում են, տեսակավորվում և փաթեթավորվում ըստ իրենց էլեկտրահաղորդման առանձնահատկությանների: Վերջին փուլում պատրաստի բջիջներից հավաքվում են ֆոտոգալվանային վահանակներ (Այս քայլը պատկերում մոխրագունով է նշված): Մեզ համար հատկապես շատ կարևոր է հենց այս արտադրական գործընթացը: Մոդուլների հավաքման առաջին փուլը մենք կանցկացնենք  կիսաավտոմատ հոսքագծի վրա, որը հեշտությամբ կարող է կատարելագործվել լիովին ավտոմատ հոսքագծի: 6 ՄՎտ վահանակների հոսքագծի արտադրություն տարեկան (24,000 վահանակներ 250 Վտ),  մեկ հերթափոխով աշխատելու դեպքում: Մոդուլների արտադրության գործընթացում մենք մտադիր ենք օգտագործել միայն փորձարված Ա-կարգի միաբյուրեղային և բազմաբյուրեղային բջջիջներ (Grade A).

BIPV

Պրոֆպանել ընկերության գործունեության առանձին ուղղություն է հանդիսանում BIPV (building integrated photovoltaics). սրանք շենքի ճարտարապետության մեջ ինտեգրված արևային վահանակներ են: BIPV-ում ֆոտոէլեկտրոնային մոդուլները հանդիսանում են և՛ շինարարական նյութերի բաղադրիչ, և՛ շինության կառուցվածքի անբաժանելի մաս, և՛, միաժամանակ, շինության ընդհանուր ճարտարապետական կերպարի մի մաս: Շինարարության ոլորտի այս նորարարական ճյուղը պահանջում է ճարտարապետների, նախագծողների, շինարարների, ինժեներների և ֆոտոէլեկտրոնային մոդուլներ արտադրողների համատեղ ստեղծագործ աշխատանք:

Այս համագործակցության արդյունք է հանդիսանում ոչ միայն արեգակնային էներգիայի օպտիմալ կուտակման ապահովումը, այլ նաև ֆոտոգալվանային մոդուլների տեղադրմամբ պաշտպանիչ կառույցների պահանջվող ֆիզիկական և տեխնիկական բնութագիչների ձեռք բերումը` ջերմահաղորդություն, ձայնամեկուսացում, ջրամեկուսացում, մեխանիկական ամրության և այլն:

Ընկերությունը մշակել և իրականացրել է մի շարք BIPV ծրագրեր` օգտագործելով անշրջանակ ՖՎ մոդուլներ և PIRPLITA նորարարական մեկուսիչներ, ինչպես նաև օգտագործելով ճակատային հատվածում և տանիքին մետաղյա պատյանով սանդվիչվահանակներ` Pir մեկուսիչով:

Մեր վերջին նախագծերը