IHS Markit խորհրդատվական ընկերությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի աշխարհում շահագործման կհանձնվի 123 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի գործածվել է 100 ԳՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայաններ։ 2019 թվականին վերլուծաբաններն ակնկալում են թռիչքային աճ։ Ընդ որում, շատ կարևոր է նշել, որ Չինաստանի մասնաբաժինն այդ աճում կնվազի։ Եթե 2017 թվականին Չինաստանին բաժին էր ընկել մոտավորապես ընդհանուր ծավալի մոտ կեսը, ապա 2019 թվականին հզորության 2/3 մասը կապահովվի մյուս երկրների կողմից։

«Ֆոտովոլտային էներգետիկան դառնում է աշխարհագրական առումով առավել տարածված, ընդ որում այս տեսակի էներգետիկայի ամենամյա աճն ավելանում է մոտ 20 տոկոսով՝ 45 երկրների շուկաներում», – նշում են IHS-ի վերլուծաբանները։ Նոր կայանների հզոր աճը թույլ կտա բարձրացնել արտադրական հզորությունների օգտագործման և արևային էլեկտրակայանների սարքավորումների գների կայունացման մակարդակները։

Աղբյուրը՝ այստեղ։