2018 թվականին աշխարհում կառուցվել է 104.1 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ, այսինքն՝  5%  ավել, քան եղել է 2017 թվականին (99,1 ԳՎտ)։ Այդ մասին հաղորդում են SolarPower Europe Արևային էներգետիկայի եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները։ Պաշտոնապես այդ մասին տվյալները կիրազեկվեն միայն ս․թ․ մայիսին Global Market Outlook զեկույցի հրապարակման ժամանակ։

Հետաքրքիր է, որ 2018 թվականին շուկան արձանագրել է աճ՝ ի հեճուկս նախկին կանխատեսումների։ Մասնավորապես, Չինաստանում, որը համարվում է ոլորտի գերագույն ներկայացուցիչը, հետադարձ զարգացում չի արձանագրվել, թեպետ շոշափելի քանակով ավելի քիչ է արտադրվել 2017 թվականի համեմատ (44,1 ԳՎտ), ինչն էլ ընդհանուր առմամբ չէր կարող բացասաբար անրադառնալ գլոբալ շուկայի վրա։

Գերմանիայում, օրինակ, 2018 թվականին շահագործման է հանձնվել մոտավորապես 3 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ, որը նպաստեց նրան, որ այդ երկիրը դարձավ Եվրոպական մայրցամաքում ոլորտի թիվ առաջին երկիրը։ Գգերմանիային հաջորդում են Թուրքիան (1,6 ԳՎտ), Նիդերլանդները (1,4 ԳՎտ), Ֆրանսիան (900 ՄՎտ) և Իտալիան (500 ՄՎտ)։

Աղբյուրը՝ այստեղ։