Եվրոպան  մեծ խտությամբ բնակեցված տարածք է, որտեղ քիչ են ազատ հողատարածքները: Հետևաբար ավանդաբար իրականացվում են արևային էներգիայի համեմատաբար փոքր նախագծեր: Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը այսօր կոչվում է Cestas, որը 300 ՄՎտ հզորությամբ գտնվում է Ֆրանսիայի Բորդո շրջանում։

Ինչպես հայտնի է՝ մոլորակի այլ վայրերում՝ Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում կան շատ ավելի մեծ օբյեկտներ: Այժմ եվրոպացիները ցանկանում են կառուցել 1 ԳՎ հզորության հասնող հսկա արևային այգի: Մասնավորապես նախատեսվում է 1,2 ԳՎ հզորությամբ ֆոտոգալվանային էլեկտրակայան կառուցել, որը բաժանված կլինի մի քանի հողատարածքների, որոնք գտնվում են անմիջապես Allons-ի, Boussès-ի, Sauméjan-ի և Pompogne-ի   քաղաքային վարչական միավորների միջև։

Աղբյուրը՝ այստեղ։