Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազուրի շրջանում Akuo Energy- ն 17 ՄՎտ հզորությամբ Եվրոպայի ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանն է կառուցում: Արևային մոդուլները մատակարարվում են չինական Trina Solar ընկերության կողմից: Այս նախագիծի համար, որը կոչվում է Omega 1, ընտրվել են TSM-DEG14.20(II) տեսակի կրկնակի ապակուց կազմված միաբյուրեղ PERC մոդուլներ, որոնք ապահովում են սարքի ուժեղ պաշտպանությունը՝ միտված խոնավության դեմ: Բացի այդ, դրանք արևային վահանակներ են` այսպես կոչված «ցածր ածխածնի հետքերով»: Այն CRE4.1 ֆրանսիական կողմից առաջադրվող  մրցույթի անցկացման համար հիմնական պայման  է հանդիսացել, որի հիման վրա էլ ընտրվել է նախագիծը։ Լողացող կառույցները, որոնց վրա տեղադրվելու են արևային մոդուլներ, մատակարարվում են ֆրանսիական Ciel & Terre ընկերության կողմից:

Լողացող արևային էլեկտրակայանները դառնում են ավելի տարածված, հատկապես՝ բնակչության բարձր խտության և ազատ հողային տարածքների դեֆիցիտի պայմաններում: Հիշեցնենք, որ միայն անցյալ տարի Չինաստանում 40 ՄՎտ լողացող ֆոտոգալվանային կայան է բացվել, իսկ Ինդոնեզիայում պատրաստվում են կառուցել 200 ՄՎտ հզորությամբ  նմանատիպ կայաններ:

Աղբյուրը՝ այստեղ։