Քուվեյթի ազգային նավթային ընկերությունը (Kuwait National Petroleum Company-KNPC) մրցույթ է հայտարարել Al-Dibdibah Solar Project արևային էլեկտրակայանի կառուցման համար։ Այդ մասին փաստաթղթերը հասանելի են Պետական գնումների կենտրոնական գործակալության կայքում  (Central Agency for Public Tenders)։

Օբյեկտը կզբաղեցնի 32 քմ կիլոմետր Al-Shagaya Renewable Energy Park տարածքում՝ 100 կիլոմետր՝ պետության մայրաքաղաք Քուվեյթ-Սիթիից դեպի արևելք։ Մրցույթի հաղթողի հետ կկնքվի պայմանագիր էլեկտրաէներգիայի առ/վաճառքի վերաբերյալ (Power Purchase Agreement)։ Արևային այգին պետք է բաղկացած լինի 5 կայանից՝  300 ՄԳՎտ ընդհանուր հզորությամբ։  Շինարարական աշխատանքները տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը։ Ծառայության ժամկետը, որի համար կնքվում է պայմանագիրը, 25 տարի է: Մրցութային պայմանները նախատեսում են, որ շահագործման 25-րդ տարում կայանը պետք է ստեղծի առնվազն 3150 ԳՎտժ էլեկտրաէներգիա: Պայմանագրի գումարը պետք է ներառի շինարարության, սարքավորումների մատակարարման եւ էլեկտրակայանի հետագա գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Մրցութի  ընտրության ավարտը` 2018 թվականի դեկտեմբերի 16-ը:

Աղբյուրը՝ այստեղ։