Արևային էներգետիկայի եվրոպական ասոցիացիան (Solar Power Europe) սկսել է ակտիվորեն զբաղվել Եվրոպական միությունում արևային վահանակների արտադրության արդիականացմամբ՝ մի քանի անգամ ավելացնելով արտադրանքի ծավալները։ Մասնավորապես, այսօր Եվրոպայում տարեկան արտադրվում է մոտ 2,5-3,0 ԳՎտ հզորությամբ արևային մոդուլներ, այսինքն՝ մոտ երեք անգամ ավելի քիչ, քան տեղադրվում է արևային համակարգեր։ Ընդ որում, արտադրվող հզորությունները թույլ են տալիս թողարկել տարեկան 6-7 ԳՎտ հզորությամբ արևային մոդուլներ։ Արդյունաբերության նոր ռազմավարությունը միտված է տարեկան 5 ԳՎտ հզորությա ծավալով արևային վահանակներ ստեղծելուն։ Ըստ այդմ, Ասոցիացիայի նախագահ Քրիստիան Վեստերմայերը (Christian Westermeier) կարծում է, որ մոտ ապագայում արևային էներգետիկայի եվրոպական շուկայի տարեկան ծավալը կհասնի 15 ԳՎտ հզորության, ինչն իր հերթին կպահանջի արդյունաբերական արտադրանքի համապատասխան ծավալներ։

Աղբյուրը՝ այստեղ։