«Սույն դատա-կենտրոնը կդառնա թվով 15-րդն աշխարհում և առաջինը՝ Ասիայում, և ինչպես բոլոր դատա-կենտրոնները, դրանք էլ կապահովվեն 100% վերականգնվող էներգիայով», – այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշում է ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Խոշոր սոցիալական ցանցը համաձայնագիր է կնքել Sembcorp Էներգետիկ ընկերության հետ, համաձայն որի՝ էներգետիկները 20 տարվա ընթացքում կմատակարարեն Ֆեյսբուքի համար 50 ՄգՎտ արևային էներգիա։ Գործարքի առանձնահատկությունը կայանում է արևային էլեկտրակայանների կիրառման մեջ, ըստ որի՝  մինչև 2020 թվականը մոտ 900 տանիքների վրա պետք է տեղադրվեն արևային վահանակներ։ Sembcorp գործարքը Սինգապուրում դատա-կենտրոնով և Ֆեյսբուքի գրասենյակով ապահովման առաջին քայլն է, որն ամբողջությամբ ապահովվում է վերականգնվող էներգիայով։

Աղբյուրը՝ այստեղ։