Ռուսաստանում «ԽԵՎԵԼ» ընկերությունների խումբը «ՆՊՊ ՏԱԻՍ» ՍՊԸ-ի հետ համատեղ մշակել է բարձր  արդյունավետությամբ առանձնացող ռեկորդային նշանակության տիեզերային արևային մարտկոց: Ընդ որում, այս արևային մարտկոցի մոտ արևային էներգիայի փոխակերպման գործակիցը AM1.5 սպեկտրով գերազանցում է 22%-ը, իսկ  տեսակարար զանգվածը չի գերազանցում 1,5 կգ/մ2: Արևային մարտկոցը հաջողաբար անցել է փորձարկումներն ինչպես վակումային, այնպես էլ կրիտիկական ջերմաստիճանների պայմաններում (— 160-ից մինչև + 120 °С)՝ առանց բնութագրիչների որևէ տեսակի շեղումների։

Ի տարբերություն ավանդական արևային բաղադրիչների, որոնք գործում են եռկասկադային արսենիդագալյիումային փոխակերպիչների հիման վրա, նոր արևային մարտկոցն ի վիճակի է ապահովել զանգվածային արդյունավետությունը 30%-ով, ընդ որում, այն մի քանի անգամ ավելի էժան է։ Վերջին գործոնը շատ կարևոր է կոմերցիոն և գիտական ապարատների ստեղծման համար:

Աղբյուրը՝ այստեղ։