«Ռուսհիդրո» և «Հեվել» ընկերությունների խումբը պայմանագիր են կնքել, որը նախատեսում է արևային էլեկտրակայանի կառուցում Նիժն-Բյուրեսկայա ՀԷԿ-ի տարածքում, այդ մասին նշում է «Հեվել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Նոր արևային էլեկտրակայանի հզորությունը կկազմի 1,275 կՎտ, գործարկումը նախատեսվում է 2019 թ. վերջին։ Այն կարտադրի տարեկան 1,4 մլն ԿՎտ*ժ էլեկտրաէներգիա։ «Հեվել» ընկերության արտադրության արևային մոդուլները կտեղակայվեն ընդհանուր 6700 քմ տարածքի հիդրոհանգույցում։ «Այն այս դասի առաջին ինժեներական օբյեկտն է ոչ միայն Ամուրի տարածաշրջանում, այլև Ռուսաստանում», – նշում է «Հեվել» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Իգոր Շախրեյը:

Աղբյուրը՝ այստեղ: