Ռուսաստանում մշակվում է արևային էներգիայով սնվող անօդաչու թռչող սարքերի նորագույն տեսակները, որոնք կարող են օդում մնալ մի քանի օր։ Ինչպես նշում է Ռուսաստանի Միջազգային ավիացիոն ինստիտուտի «Ավիացիոն տեխնիկայի» ֆակուլտետի դեկան Ալեկսանդր Եֆրեմովը, անօդաչու այդ սարքը չի գերազանցի 25 կգ և կունենա մոտ 5  մետր երկարությամբ թևեր։ Ըստ Եփրեմովի, առաջին աշխատանքային մոդելն արդեն փորձարկվել է հունիսին, սակայն, առանց   արևային վահանակների կիրառման: Այժմ մշակողները ուսումնասիրում են նվազագույն և առավելագույն արագությունները, ինչպես նաև կայունության ու վերահսկելիության բնութագրերը: Անօդաչու այդ սարքն իր առաջին թռիչքը կիրականացնի արդեն ս․թ․ օգոստոսից։

Աղբյուրը՝ այստեղ։