Արևային էլեկտրակայանի անսովոր տեսքը մեծ ճանաչելիություն է ձեռք բերել։ Չինաստանի հյուսիսում՝ Շանսի շրջանում, կառուցվել է 50 մգՎտ դրվածքային հզորությամբ պանդայի տեսքով արևային էլեկտրակայան։ Ենթադրվում է, որ երբ Panda Green Energy նախագիծն ավարտվի, հզորությունը կավելանա երկու անգամ։

Ինչպես նշում են այդ ընկերությունում, էլեկտրակայանի անսովոր տեսքը կարող է ոգեշնչել երիտասարդ չինացիներին հետաքրքրվել արևային էներգիայով, ինչպես նաև խրախուսել  ներգրավելու էլ ավելի շատ զբոսաշրջիկների։

Նախագիծն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Ընկերությունը հույս ունի պանդայի տեսքով կառուցել էլեկտրակայաններ Կենտրոնական և Հարավային Ասիայի այլ երկրներում։

Աղբյուր՝ այստեղ