Ֆոտովոլտաիկայի արագ զարգացումը և արտադրության ծավալի աճը, հիմնականում Չինաստանում, հանգեցրին արևային վահանակների արժեքի բավարար անկմանը, ինչը հասանելիություն ընձեռեց նույնիսկ սովորական տանտերերի համար: Այնուամենայնիվ, հիմնականում չինական արտադրողների կողմից առաջարկվող ցածր գները (այս գրառումների ժամանակ $ 0.27-0.30 մեկ վտ) գրավիչ են թվում, բայց մյուս կողմից ` լուրջ մտորումների տեղիք են տալիս: Պետք է շատ զգույշ լինել: Եկեք տեսնենք, թե ինչ կարող է թաքնված լինել այս ցածր գների ներքո: Որքանով են դրանք իրական:

Արևային վահանակի կառուցվածքը ներկայացված է ստորև:

 

Եկեք դիտարկենք նյութի բնութագիրը (BoM) ստանդարտ 60-բջիջներից բաղկացած միաբյուրեղ վահանակի համար: Վահանակի արժեքի հիմնական ներդրումը բաղկացած է արեգակնային բջիջներից: Պատկերված բաղադրիչներից զատ, արևային վահանակի արտադրման համար անհրաժեշտ է մի շարք այլ նյութեր, որոնք թվարկված են աղյուսակում: Ribbon and Busbar –բարակ լարեր բջիջների շղթայական միացման համար, անջրանցիկ սիլիկոնե սոսինձ շրջանակների (frame) համար, կպչուն ժապավեն (tape) բջիջները ամրացնելու համար, բարձր ջերմային հաղորդիչով հատուկ դիէլեկտրիկ սիլիկոնե սոսինձ միացման տուփը (junction box) հանգուցելու համար (դժբախտաբար ոչ բոլոր արտադրողների կողմից է օգտագործվում վերջին բաղադրիչը) և զոդանյութ (flux) Ստրինգեր կոչվող զոդման սարքավորման համար:

Արտադրական բոլոր բաղադրիչ նյութերի ընթացիկ գները բավականին թափանցիկ են և կարելի է դիտել, այցելելով http://www.pvinsights.comկայք: Ստորև աղյուսակում ներկայացված են նյութերի արժեքները ստանդարտ 60 բջիջից բաղկացած  վահանակների համար:

Դուք պարզապես կարող եք մի քանի հարցում կատարել նյութերի և բաղադրիչների մատակարարներին և համոզվել, որ Չինաստանում վահանակի իրական արժեքը չպետք է ցածր լինի $ 0.31-0.32 մեկ վտ համար: Ուշադրություն դարձրեք, որ բջիջ գնող արտադրողը վճարում է յուրաքանչյուր բջիջի վտ համար, սակայն արդյունքում վահանակի հզորությունը ավելի ցածր է 60 բջիջի ընդհանուր հզորությունից, իսկ միաբյուրեղ վահանակների դեպքում կորուստը կարող է լինել 2-3% (այս կորուստը պայմանավորված է բոլոր լարերի էլեկտրական դիմադրությունությամբ, ապակուց, EVA-թաղանթից և այլն):

Միևնույն ժամանակ, մենք չենք ներառել արժեքում աշխատավարձի, էլեկտրաէներգիայի, ջրի ծախսերը, ինչպես նաև շենքի վարձակալության արժեքը և այլն:

Այնպես որ, եթե Ձեզ առաջարկվում են էժան վահանակներ, փորձեք պարզել, թե ինչպես ստացվեց այդքան ցածր գին:

Ահա հնարավոր տարբերակները (ամենայն հավանականությամբ դուք կբախվեք նրանց համադրությունը)

1) վահանակների դրվածքային հզորությունը չի համապատասխանում պիտակի տվյալներին
2) օգտագործված բջիջները B- կամ C- դասի են (այդ մասին կգրեմ հաջորդ հոդվածում)
3) օգտագործվել է ցածրորակ հումք

Առաջին դեպքում, իրականում դուք վճարում եք ավելի շատ, քան կարծում եք, և եթե վահանակը արտադրված է որակապես, ապա այն երկար տարիներ պատշաճ աշխատելու է, բայց վերջին երկու դեպքում դա կանդրադառնա վահանակի կյանքի վրա: Օրինակ, ցածր որակի թաղանթը (backsheet) արագ կդեղնի արևի տակ, ինչը անխուսափելիորեն կազդի նրա ռեֆլեկտիվ հատկությունների և վահանակի արտադրողականության վրա: Վատ հաղորդիչները կհանգեցնեն «ժանգի» և հզորության կորստի, ալյումինե շրջանակը կարող է լինել մեծ քանակությամբ խառնուրդների երկրորդական ալյումինից և, ի լրումն, ունենա ցածր խտություն, ինչը կազդի վահանակի կարծրության վրա և այլն:

Հեղինակ՝ Վահե Շարաֆյան