Հաշվի առնելով այն փաստը, որ արևային էներգիայի թեման նոր հասկացություն է Հայաստանում, ամռանից ի վեր մենք բախվել ենք որոշ  թյուրիմածությունների մեր հաճախորդների հետ, ովքեր տեղադրել են արևային վահանակներ տանիքին կամ հողի վրա: Հիմնական հարցը հետևյալն է. – «Ինչու՞ արևային էլեկտրական ֆոտովոլտային կայանը իր առավելագույն հզորությանը չի հասնում արևոտ ամառային օրվա ընթացքում»: Եկեք սկսենք հերթականությամբ.

Ի՞նչ է նշանակում կայանի առավելագույն հզորություն: Դա սովորաբար ընկալվում է որպես տեղակայված բոլոր վահանակների գումարային հզորություն: Բայց ինչպես է որոշվում այս հզորությունը: Ի վերջո, վահանակների հզորությունը կախված է դրանց վրա ընկաց լույսի ինտենսիվությունից, արևային բջիջների մակերևույթի ջերմաստիճանից  և այլն: Ընկաց լույսի ինչպիսի ինտենսիվության դեպքում է որոշվում վահանակների հզորությունը:

Շատ երկրներում (Եվրոպայում ամենուր) ընդունված է թեստավորել վահանակը, այսպես կոչված, Ստանդարտ Թեստային  Պայմաններում Standard Test Condition (STC), որը նշանակում է ընկած լույսի ինտենսիվությունը 1000Վտ է 1 մ2 վրա, արևային բջիջների մակերևույթի ջերմաստիճանը 25 ºC, իսկ սպեկտրը AM1.5: Հավատացնում եմ, որ  արևային ճառագայթման նման ինտենսիվություն  երբեք չի հանդիպում հասարակածային գոտուց վերև կամ ներքև: Արևային բջիջների մակերևույթի ջերմաստիճանը կարող է լինել անշուշտ 25 ºC, բայց ոչ միշտ: Հետևաբար, վահանակի պիտակի վրա նշված հզորությունը ճիշտ է վահանակները միմյանց հետ համեմատելու համար, բայց ուղիղ կապ չունի դրա իրական հզորության հետ: Սրանք միայն Ստանդարտ Թեստային Պայմաններ են, որոնք պահանջվում են բոլոր արտադրողներից:

Իրականում, վահանակի հզորությունը իջնում է մոտավորապես 0.4% –ով, 25°C –ից բարձր յուրաքանչյուր աստճանին զուգընթաց:

Ամռան արևոտ օրերին վահանկների մակերևույթի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 60°C (սա կախված է նաև բջիջների գույնից): Այս դեպքում ջերմաստիճանի տարբերությունը  60ºC-25ºC= 35ºC  է, իսկ հզորության անկումը կարող է հասնել 14% -ի:

Բայց ե՞րբ է արևային էլեկտրակայանը հասնում իր առավելագույն հզորությանը: Այնուամենայնիվ, մեր այն հաճախորդները, ովքեր տեղադրել են արևային վահանակները ձմռանը կամ գարնանը, գիտեն, որ դա հնարավոր է: Դա տեղի է ունենում երկու դեպքում: Նախ, երբ վահանկի ջերմաստիճանը 25-ից ցածր է, և, երկրորդ, կան դեպքեր, երբ արևը գտնվում է ամպերի միջև, որի արդյունքում ուղղակի լույսը զուգորդվելով ռեֆլեկտիվ լույսով, խթանում է վահանակների էլեկտրաէներգիայի արտադրողականությանը: Դա, այսպես կոչված, ամպի մասնակի ազդեցություն է, որն անշուշտ կարող է տեղի ունենալ, բայց ոչ այնքան հաճախ և շատ կարճատև ժամանակահատվածներում:

Սա չի նշանակում, որ արևային էլեկտրակայանները ամռանը լավ չեն աշխատում, քանի որ հիմնական չափման միավորը առավելագույն հզորությունը չէ, այլ գեներացվող էներգիան (չափվում է կՎտժ), իսկ մյուս կողմից ` շատ ավելի բարձր է արտադրողականությունը ամռանը երկար ցերեկ լինելու պատճառով:

147կվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի օրական արտադրողականությունը Մարտի 15-ին, 2018թ. Նույն արևային էլեկտրակայանի օրական արտադրողականությունը Հունիսի 30-ին, 2018թ.

І և ІІ գրաֆիկնեը ցույց են տալիս միևնույն դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի օրական արտադրողականությունը Մարտի 15-ին և Հունիսի 30-ին: Ինչպես տեսնում եք, ցուրտ և ամպամած եղանակային պայմաններում կայանը երկու անգամ ցույց է տվել դրվածքային ավելի բարձր հզորություն, բայց փաստացի էներգիայի արտադրողականությունը (տարածքը) ընդամենը 402 կՎտժ էր, և հունիսի 30-ին՝ շոգ ամառային օրը, կայանը, չնայած 100 կվտ հզորության չի հասել, սակայն էներգիայի արտադրությունը գրեթե կրկնակի ավելի է եղել՝ մոտ 734 կՎտժ:

Հեղինակ՝ Վահե Շարաֆյան