Լոնդոնում գործում է «Արևային էլեկտրաէներգիայի զարգացման գործողությունների պլանը  (Solar Action Plan), ըստ որի Բրիտանիայի մայրաքաղաքում արևային էլեկտրակայանների նախագծային հզորությունը մինչև 2030 թվականը 10 անգամ կմեծանա և կհասնի 1 ԳՎտ, իսկ մինչև 2050 թվականը՝ 2 ԳՎտ։ Այս ծրագիրը նախատեսված է օգնել մակրո խնդիրը լուծելուն. Դարի կեսերին Լոնդոնը պետք է դառնա ածխածնի չեզոք գոտի` այսպես կոչված «զրոյական ածխածնով քաղաք» (zero carbon city): Մեծ Լոնդոնը զբաղեցնում է 1600 կմ3  տարածք, որի 1/3-ը՝ պատված է տանիքներով։ Ընդ որում, արևային վահանակները կարող են տեղադրվել ոչ միայն այդ տանիքների վրա, այլ նաև՝  շենքերի ճակատների, հարակից ճանապարհների և այլ տարածքներում։

Աղբյուրը՝ այստեղ։