«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը 2017 թվականին ՀՀ Տավուշի մարզում ներդրել էր արևային էներգիայի կիրառման ծրագիրը: Առաջին շահառու համայնքը Խաշթառակն էր, որտեղ արդեն 50 ընտանիք ապահովված է տաք ջրով (300 լ), ինչպես նաև համայնքային նշանակության շինությունները՝ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, համայնքապետարանը: 2018թ. հաջորդ շահառու համայնք դարձավ Լուսաձորը, որտեղ տեղադրվեցին 10 արևային ջրատաքացուցիչներ: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝  նախատեսվում է այն շարունակել 2019թ. այլ շահառու համայնքներում. 171 ընտանիք կսկսի օգտվել արևային էներգիայից:

Սա ևս մեկ փաստ է այն մասին, որ արևային էներգետիկայի զարգացումը մեր երկրում պետք է ունենա ռազմավարական նշանակություն և  առաջնահերթային կարևորություն, որի համար  SolarOn-ն իր հերթին և իր հնարավորությունների շրջանակներում իրականացնում է՝ հանուն մեր երկրի, հասարակության և պետության զարգացմանն ու ապագային։

Աղբյուրը՝ այստեղ։