ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 025  արևային վահանակ։ Ըստ վիճակագրության՝ այս տարի արևային վահանակների արտադրությունը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ 25.2 անգամ աճել է: Նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 120 արևային վահանակ: Միևնույն ժամանակ ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալներն աճել են 45.9%-ով և կազմել 16 հազար 879 հատ։ Մեծ հզորության տրանսֆորամտորների արտադրությունն էլ աճել է 41.7 և կազմել 17 հատ:

Աղբյուրը՝ այստեղ։