ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ս․թ․ նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ջեռուցման խնդիրները հաղթահարելու նպատակով հանրակրթական դպրոցներում կարող են տեղակայվել գելիովահանակներ։ «Պլանավորում ենք հանրակրթական դպրոցներում տեղակայել արևային վահանակներ և առաջարկում ենք ակտիվորեն այդ հարցը քննարկել, որպեսզի դպրոցները անցում կատարեն ջեռուցման այդ նոր համակարգին», – նշեց նա: Ի պատասխան դրան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, արդյոք կարող ե՞ն ձմռան սեզոնին արևային վահանակներն այն աստիճան էներգիա արտադրեն, որը կբավարարի ջեռուցման համար։ «Արևային վահանակները կուտակում են արտադրված էլեկտրաէներգիան էլեկտրական ցանցերում, իսկ ձմռան ժամանակ պահանջարկի ավելացմամբ դպրոցները կարող են ստանալ արտադրված էլեկտրաէներգիան բացառապես անվճար։ Հաշվարկները ցույց են տալիս, որ հելիովահանակների համար նախատեսված ծախսերը մարվում են 6-7 տարիների ընթացքում, որի համար մոտական 25 տարին չի պահանջվում որևէ տեսակի լրացուցիչ ծախսեր», – նշեց նախարարը։

Աղբյուրը՝ այստեղ։